«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Սա դատական գործ չէ․ սա ինքնության սպանդ է

Սա դատական գործ չէ․ սա ինքնության սպանդ է
06.08.2026 | 16:18

Սա պատմական ամոթալի իրադարձություն է:

Աշխարհում չկա ոչ մի ազգ, որն իր սեփական ձեռքով դատարանի դռները հասցնի իր 1700-ամյա Սրբությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու Եպիսկոպոսներին մեղադրյալի աթոռին նստեցնելը իրավական ակտ չէ, սա բարոյական ահաբեկչություն է սեփական ժողովրդի դեմ։

Իշխանական աթոռներին բազմած ժամանակավոր չինովնիկները որոշել են, որ իրենց քաղաքական ամբիցիաներն ավելի բարձր են, քան Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գահը։ Նրանք քանդում են վերջին հենասյունը, որը դարերով պահել է այս ազգը, երբ պետություն անգամ չենք ունեցել։

Բայց ամենասարսափելի ողբերգությունը իշխանության վարքագիծը չէ․ ամենասարսափելին շատերի թմրած լռությունն է։

Մինչև ե՞րբ ենք տանելու այս անասնական վիճակը, որտեղ սրբապղծությունը դարձել է նոր նորմա։

Հիշե՛ք․ կայսրություններ են կործանվել, թագավորներ են փոշիացել, բայց Սուրբ Էջմիածինը կանգուն է մնացել։ Դուք անցողիկ եք, իսկ Հայ Եկեղեցին՝ հավերժական։

Այսօր դատարան են տանում ոչ թե 6 եպիսկոպոսի կամ Կաթողիկոսին: Այսօր դատում են հավատավոր ժողովրդին և մեր ազգային արժանապատվությունը։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմ կաթողիկոսներից մեկն է:

Որպես Աստծո Օծյալ նա թե՛ պետական, թե՛ աշխարհական, թե՛ մի խումբ տիրադավ հոգևորական մարդկանց համար անձեռնմխելի է:

Ո՛չ ոք, ո՛չ աշխարհական կառույցները, ո՛չ առանձին հոգևորականների խմբավորումները չեն կարող դեմ դուրս գալ Կաթողիկոսին:

«Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թե ընկած' իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետև կարո՛ղ է Տերը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4);

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Իմ որդիական անսասան հավատարմություն ու որդիական սերը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Օծյալ Ամենայն Հայոց Հայրապետը:

Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծեալ Աջույն:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 5815

Մեկնաբանություններ