Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերիկը ներքին անսպառ լույս և հմայք է ունեցել

Սերիկը ներքին անսպառ լույս և հմայք է ունեցել
23.11.2026 | 13:07

Դեպքը տեղի է ունեցել 1918 թ. Բաքվում։ Հիշում է Սերիկը.
«…Ես ունեի ռուսական կրթություն, և ինձ դասեր չէին ուզում տալ միակ ազատ հայկական խմբում։ Երբ եղա գրասենյակում, ասացին, որ եթե Սիմոն Հակոբյանն ինձ քննի և հայտնի, թե կարող եմ աշխատել, ինձ կնշանակեն հայկական խմբի դասատու։ Սիմոն Հակոբյանը, կարծեմ, իգական միջնակարգ ուսումնարանի տնօրենն էր։ Պայմանավորված օրը՝ առավոտյան ժամը 9-ին, գնացի նրա մոտ։ Մտանք մի դասարան։ Սկսեց հարցաքննել։ Բավական կարդալուց հետո նա սկսեց քերականական հարցեր տալ։ Այդ էլ երկար տևեց։
- Իսկ դուք գրաբար գիտե՞ք,- հարցրեց Հակոբյանը։
Ուզում էի հարցնել, թե տարրական դասարանում դասավանդելու համար արդյոք պե՞տք է գրաբար իմանալ, բայց լռեցի, հետո ասացի.
- Գրաբար չգիտեմ, բայց հորս հետ կարդացել եմ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»։
Սիմոն Հակոբյանը զարմացած ինձ նայեց.
- Իսկ որևէ բան հիշո՞ւմ եք…
- Շատ քիչ։
- Ի՞նչ եք հիշում։
- Ինձ հետաքրքրեցին պատմիչի պատմած առասպելները,— և ես պատմեցի, ինչ որ հիշում էի։
- Հայ գրողներից ո՞ւմ եք ճանաչում,- հարցրեց։
Թվեցի գիտեցածս և կարդացածս գրողների անունները, իսկ վերջում ավելացրի. «Անձամբ ճանաչում եմ Ղազարոս Աղայանին, Հովհաննես Թումանյանին…»։ Խնդրեց պատմել նրանց մասին։ Այդ էլ պատմեցի։ Դասարանում շատ շոգ էր։ Օգոստոսին Բաքվում շոգ էր լինում, առավել շոգ էր փակված դասարանում։ Հոգնել էի, բայց համբերում էի։ Արդեն ցերեկվա ժամը 2-ն էր։ Քննությունը շարունակվում էր։ Իմ հետևից եկան։ Սիմոն Հակոբյանը դժգոհությամբ ինձ «բաց թողեց»։
Շատ տարիներ անց, երբ Սարատովում հանդիպեցի Հակոբյանին, հարցրի, թե ինչու այդքան երկար քննեց ինձ, նա պատասխանեց.
- Ես ուղղակի սիրահարվել էի Ձեզ…»։

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ
Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ