Տառապեք ազատելու համար
24.11.2026 | 00:03
Օրվա մեջ պատահող իրադարձություններն ընդունե՛ք իբրև գործեր, որոնք կարող եք կատարել Ինձ համար։
Եթե այդ ոգով շարժվեք, ապա ձեր արած բոլոր գործերն օրհնված կլինեն Իմ կողմից։ Այսպես օրվա ծառայությունն Ինձ մատուցելով՝ դուք մասնակից կդառնաք Իմ կյանքի գործին և կօգնեք Ինձ փրկելու Իմ աշխարհը։
Կարող է այնպես լինել, որ դուք չտեսնեք դա, սակայն ուրիշների համար զոհվելու պատրաստակամությունը փրկարար է։
Բայց քանի դեռ մարդն այս աշխարհում է, այս ճշմարտությունը նրա համար անհասանելի է մնում։
Մեկնաբանություններ