Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին խստորեն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը, նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է կոպիտ ուժով։ «Երբ Թրամփը խոսում է «խաղաղություն՝ ուժի միջոցով» թեզի մասին, նա փաստացի հռչակում է ուժեղի իրավունքը։ Դա նշանակում է, որ նա, ով ունի ավելի շատ իշխանություն, կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։               
 

Աշխարհն էլ քանդվի, եթե գոնե մի ծառ մնա՝ ծաղկելու է

Աշխարհն էլ քանդվի, եթե գոնե մի ծառ մնա՝ ծաղկելու է
27.02.2025 | 09:36

Մոտենում ա աշխարհի ամենասիրուն ժամանակը՝ բնության ցուցահանդեսը։ Ես ամեն տարի անհամբեր սպասում եմ էդ օրերին։ Շուտով ծառերը ծաղկելու են։ Ծառերի ճյուղերը զարդարվելու են սպիտակ, վարդագույն, կարմիր ծաղիկներով՝ էնքա՜ն նուրբ, էնքա՜ն եթերային, որ, կարծես, անիրական լինեն։

Քայլում ես փողոցում, մայթին կանգնած ա՝ ոտից գլուխ ծաղիկների մեջ կորած, թիթի՜զ-թիթիզ։ Շուրջը մեքենաներ են գնում-գալիս, մարդիկ, կեղտոտ ասֆալտ, ցեխոտ գազոն, աղմուկ, փոշի, իսկ ինքը կանգնած ա, ասես, էս աշխարհից չլինի, ասես, մեկը բերել իր ոսկեղենը, գոհարեղենը դրել ա մայթին ու թողել-գնացել ա։ Ու՞մ համար ա տենց զուգվել-զարդարվել, ու՞մ ա հմայում, հիպնոսացնում․․․ Մի անգամ նայում ես, կյանքդ մի տարով երկարում ա։ Ուզում ես՝ գրկես, բայց վախենում ես, հանկարծ պարզվի, որ չկա, աչքիդ ա երևում․․․

Կամ էլ մտնում ես մի բակ, տեսնում ես՝ մի թիզ հողից մի բարակ շյուղ ա բարձրանում, գոտկատեղիդ էլ չի հասնում, ու եղած-չեղածը՝ մի երկու բարալիկ ճյուղ ունի, իսկ ճյուղերի վրա ծաղիկներ են բացվել։ Ախր, ո՞նց ա տենց լինում։ Հավատդ չի գալիս։ Իսկ ծաղիկներից նուրբ, հազիվ նշմարելի գարնան հոտ ա գալիս, որից գլուխդ պտտվում ա, հարբում ես։

Ծառերը ծաղկում են՝ անկախ ամեն ինչից՝ պատերազմ, երկրաշարժ, ջրհեղեղ․․․ Աշխարհն էլ քանդվի, եթե գոնե մի ծառ մնա, ծաղկելու ա։ Ծաղկելու ա ու ապացուցի, որ աշխարհի ամենահզոր բանը ծաղիկների նուրբ թերթերն են, որոնք թեթև ցրտից անգամ կարող ա մեռնեն, բայց ամենամահաբեր զենքից անգամ հզոր են, որովհետև հենց ինքը՝ կյանքն են, որովհետև իրանց մի երկու շաբաթվա կյանքով՝ հավերժ են։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9009

Մեկնաբանություններ