14.11.2014|
12:11
Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրն ավարտված է: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով մայրաքաղաքի մշակութային հաստատությունների հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել էին նաև տարիներ շարունակ ու նույնիսկ երբևէ չվերանորոգված գրադարանները: