«Եվրոպայում գործող մի շարք մարզական կազմակերպություններ օրերս անցկացրին եվրոպահայերի ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցում էին Եվրոպայում գործող մարզական կառույցների ֆուտբոլային թիմերը` Ֆրանսիայի, Հոլանդիայի և Բելգիայի մի շարք քաղաքներից։ Մասնակցում էր նաև Բելգիայի Մեխելեն քաղաքի Հայերի միության թիմը»,- «Իրատես de facto»-ին փոխանցեց ֆուտբոլային թիմի ղեկավար Ալազան Հովհաննիսյանը։