-
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը հունիսի 21-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպում են Հայ-հոլանդական բիզնես ֆորում:
-
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը և «Միջազգային ահազանգ» կազմակերպությունն այսօր ներկայացրին «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» ուսումնասիրությունը:
-
Բելառուսը սահմանել է մեկանգամյա պարտադիր լիցենզավորում մակարոնեղենի, հրուշակեղենի և պանրի ներմուծման համար Մաքսային միությանը չանդամակցող երկրներից:
-
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ելույթը Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում սկանդալի է հանգեցրել։
-
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է հետևել Գերմանիայի օրինակին և պետության ղեկավար նշանակել կնոջ։
-
Էներգետիկայի հարցով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էտինգերը Վիեննայում հայտարարել է, որ «Հարավային հոսք» ծրագրի հետ կապված խնդիրները լիովին հաղթահարելի են՝ հաղորդել է BBC-ին:
-
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այլևս մտադիր չէ շփվել ՈՒկրաինայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ:
-
Երևանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդօրինակմանը վերաբերող միջոցառմանը մասնակցող էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանի խոսքերից պարզ դարձավ, որ դեռ հայտնի չէ՝ երբ է նախատեսված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը:
-
Համարյա մեկ ամիս փակ Վերին Լարսի ճանապարհը վերաբացվել է, վրաց - ռուսական սահմանի անցակետով վերաբացվել է նաև Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին:
-
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միջազգային խորհրդակցության ավարտին ընդունված հայտարարությունում անդրադարձ կա նաև հայերի և ասորիների ցեղասպանությանը: