«Մեր ուշադրության կենտրոնում լիազորությունների ապակենտրոնացումն է, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների մեծացումը, մասնակցության ու թափանցիկության սկզբունքների արդյունավետ կիրարկումն ու, վերջին հաշվով, մատուցվող ծառայությունների ծավալի ու որակի ընդարձակումը: Այս թիրախներին հասնելու և ՏԻ համակարգի զարգացումն ապահովող արդիական ու կարևոր խնդիր է համայնքների խոշորացումը»,- ասել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: