-
Այսօր մեկնարկել է «Թանգարանների գիշեր» 10-րդ հոբելյանական համաեվրոպական միջոցառումը, որն անցկացվում է մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ:
-
Կիևը պատրաստ է ռուսական գազի համար վճարել մոտ 300 դոլար, հայտարարել է ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան՝ հայտնում է գերմանական Welt-ը։
-
Մալթայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը` Վատիկան) իր հավատարմագրերը հանձնել է Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի Արքայազն և Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին:
-
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն ասել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանում վերջին իրադարձություններին։
-
ԱԺ ՀԱԿ խմբակցությունում տեղի է ունեցել ԱԺ չորս ոչիշխանական ուժերի փակ հանդիպումը։ Լևոն Զուրաբյանը նիստից հետո լրագրողներին ասել է, որ քննարկել են միասնական քաղաքական օրակարգի ձևավորման և հանրահավաք անելու հարցերը:
-
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
-
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի ունեցած հողային փլվածքի պատճառով ճանապարհը, նախնական տվյալներով, փակ կլինի ևս մի քանի օր:
-
Կիևում հանդիպել են ՈՒկրաինայի և Լեհաստանի արտգործնախարարներ Անդրիյ Դեշիցան և Ռադոսլավ Սիկորսկին։
-
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Մոսկվան կենթարկվի առավել խիստ պատժամիջոցների, եթե շարունակի միջամտել ՈՒկրաինայի ներքին գործերին և խոչընդոտել մայիսի 25-ի ընտրությունները։
-
«Կենտրոն» հեռուստաընկերությանը տված կարճ հարցազրույցում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է աշխատանքները ոչ իշխանական քառյակի կազմում, և կուսակցության վերջին համագումարում իր առաջ քաշած բոլոր սկզբունքները ուժի մեջ են։