-
-
Վաղը, ժամը 13: 00-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մասնաշենքում տեղի կունենա ականավոր հետախույզ, Խորհրդային Միության հերոս, նույն համալսարանի շրջանավարտ Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը:
-
Համազգային թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ բախտ է ունեցել Սվետլանա Գրիգորյանի հետ բեմում լինել «Չարենցի ուղղիչ տունը» ներկայացման ժամանակ.
-
Մոսկվայի «Զատիկ» XIII հոգևոր փառատոնի շրջանակում ավանդաբար կայանում է երգչախմբային արվեստի համերգաշար, որին այս տարի, միջազգային 23 հեղինակավոր երգչախմբերի շարքում, մեծ հաջողությամբ հանդես է եկել Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ:
-
Արցախյան ազատամարտի հերոս, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ պատասխանում է irates.am-ի հարցերին:
-
Մայիսի 14-ին Կոմպոզիտորների միության դահլիճում Մարիա Ղուշչյանի ստեղծագործության հնչյուններով մեկնարկեց երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը:
-
ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ` մայիսի 16-ին, ժամը 18:30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության դահլիճում կցուցադրվի Արա Շիրինյանի «Ժամանակի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմը:
«Ժամանակի ժամանակը» նվիրված է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակին:
-
Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 17-ին արդեն 10-րդ անգամ կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այս տարի խորհրդանշական է անգամ մասնակից թանգարանների թիվը` Հայաստանի և Արցախի 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության առջև:
-
Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն և պահանջել Թուրքիայից վերացնել Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչը ենթադրում է հայ ժողովրդի իրավունքների վերականգնումը նրա պատմական հայրենիքում: Մայիսի 15-ին այս թեմաների շուրջ դասախոսություն ունկնդրեցին ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները:
-
Այսօր «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամները հրավիրել էին մամուլի ասուլիս, որի ժամանակ էլ պատասխանեցին լրագրողների հարցերին՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչև ներքաղաքական հարցեր: