ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անցկացված անկախության հանրաքվեները կարևոր են մեզ համար առաջին հերթին այն պատճառով, որ, ի տարբերություն Ռուսաստանի կազմի մեջ անցած Ղրիմի, դրանցով ոչ միայն նոր քաղաքական շեշտադրումներ են հաղորդվում ներուկրաինական քաղաքական օրակարգին, այլև, գլոբալ մակարդակում, անկախացող տարածաշրջանների գործոնի ակտիվացման նոր փուլ են նախանշում: