ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մայիսի 8-9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Մովսիսյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Արմեն Մովսիսյանը նախորդ կառավարությունում զբաղեցնում էր էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Այդ պաշտոնում նշանակվել է Երվանդ Զախարյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է «շորթման» նպատակով +2475, +2322, +8818, +3712 և, հնարավոր է, այլ կոդերից սկզբնավորված և ընկերության բաժանորդների հեռախոսահամարներին կատարված զանգերի մասին:
«Իրանը պատրաստ է Հայաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա»՝ իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նավթի փոխնախարար Ալի Մաջեդին:
ՆԱՏՕ-ն քննարկում է մշտական զորաբաժանումների տեղակայման հնարավորությունը Արևելյան Եվրոպայի մի քանի մասերում: Այս մասին հայտարարել է դաշինքի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը:
Շուրջ մեկ տարի է վեցամյա Լիզան անհավասար պայքար է մղում քաղցկեղի դեմ: Նախորդ տարի մայիսին փոքրիկի մոտ հայտնաբերել են գլխուղեղի քաղցկեղ: Հայաստանում վիրահատության ենթարկվելուց հետո երեխային ծնողները տեղափոխել են Մոսկվա, ուր ստացել է քիմաթերապիայի և ճառագայթման կուրս: Բուժման արդյունքները բավականին հուսադրող են: Բուժման արդյունքում վերացել են մետաստազները:
Կոպենհագենում ընթացող «Եվրատեսիլ2014 երգի մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3 -ն եզրափակիչում է: Արամ MP3-ն ելույթ ունեցավ առաջին համարի ներքո ` ներկայացնելով «Not alone» երգը:
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը «Կամելոտ» ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում նշված է.
Մայիսի 7-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հարկային բարեփոխումների ծրագիրը ներկայացրեց 2013 թվականին իրականացված «Հարկային ընկալումներ» խորագրով հետազոտության արդյունքները:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...