-
Մայիսի 1-ին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեց ձյուդոյի առաջնությունը: Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերը չափեցին 8 բուհերի 60 մարզիկներ։
-
Այսօր 77կգ քաշային կարգում Հայաստանի ծանրամարտի պատանեկան ընտրանին Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ հանեց Հակոբ Մկրտչյանին, ով ուժեղագույն տասնմեկ մարզիկի մեջ ուներ հայտավորած ամենաբարձր քաշերը. պոկում՝ 130, հրում՝ 165 կիլոգրամ:
-
Հայաստանի պետականի Ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է մայիս ամսվա ծրագրերը: Ամսվա 2-րդ օրը Ռուբեն Ասատրյանը կղեկավարի նվագախումբը՝ ներկայացնելով Բեթհովենի թիվ 5 սիմֆոնիան, Էնեսկուի թիվ 1 Ռումինական ռապսոդիան և Բիզեի թիվ 1 սյուիտը «Կարմեն» օպերայից:
Մայիսի 16-ին գերմանացի դիրիժոր Օլիվեր Վեդերի ղեկավարությամբ կհնչեն Ռոբերտ Շումանի թիվ 1 սիմֆոնիան և Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը» բալետից երեք հատված, հայտնի թավջութակահար Ռամոն Յաֆեի կատարմամբ՝ Դմիտրի Կաբալևսկու Թավջութակի թիվ 2 կոնցերտը: Ռամոն Յաֆեն կանցկացնի նաև վարպետության դասեր:
-
Այս տարվա ապրիլի 17-ից սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
-
Բրիտանական The Guardian-ը ֆոտոշարքով անդրադարձ է կատարել 20-րդ դարում ստեղծված արվեստի նշանավոր գործերին, ընտրելով լավագույն 9-ը։ Լավագույն իննյակում են Պիկասոյի, Սեզանի, Մալևիչի, Մատիսի, Դյուշանի կտավները:
-
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Պեզարոյի Գրադարի պալատում բացվել է գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսը, որ կազմակերպել է հայ համայնքը:
-
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Ֆլինը և նրա տեղակալ Դևիդ Շեդը 2014-ի վերջին այլևս չեն պաշտոնավարի՝ հաղորդում է France-Presse-ը:
-
Իրանը չեղարկել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիրը Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիայի հետ՝ IRNA գործակալության հաղորդմամբ:
-
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի Հայոց թեմ)՝ եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար:
-
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ հիմք ընդունելով հրաժարականի մասին նրա հայտարարությունը: