-
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառում է ռազմական ներխուժումը ՈՒկրաինա: «Երկու համաշխարհային պատերազմների դասերը չպետք է մոռացվեն»,- հայտարարել է Մերկելը:
-
Նյու-Յորքի քաղաքային խորհուրդը ընդունել է օնլայն խնդրագրի առաջարկը, որը վերաբերում է քաղաքի փողոցներից մեկն ի պատիվ գրող Սերգեյ Դովլաթովի անվանակոչելուն: Հայտնի է, որ պահանջվում էր քսան հազար ստորագրություն, մինչ այժմ հավաքվել է տասնյոթ հազարը: Հասարակական այս նախաձեռնությունն իր վրա է հրավիրել քաղաքային իշխանությունների ուշադրությունը:
-
ՈՒկրաինան պատրաստվում է դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան: Հայցի պատրաստման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Հայցի պատճառը Ղրիմի միացումն է Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն:
-
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը սերտորեն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ ասված է ՌԴ արտգործնախարարության՝ 2013թ.-ի ընթացքում գործունեության հիմնական ուղղությունների մասին զեկույցում։
-
Չինաստանի Չենդու քաղաքում առևտրական Սյույ Յուան Գուանը Սուն դինաստիայի ժամանակներին պատկանող արձանիկ է հայտնաբերել:
Նա արձանիկը գտել է ճանապարհի եզրին, պատահաբար:
-
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին ՀՀ բնապահպանության նախարար նշանակելու մասին: Առայժմ թափուր են մնում գյուղատնտեսության, նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների պաշտոնները:
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Մանուկյանին ՀՀ արդարադատության նախարար նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
-
«Ազատություն» ռադիոկայանը անդրադարձել է Թուրքիայի վարչապետի հայկական հարցի վերաբերյալ նոր հայտարարություններին:
-
«Ջազը և Գյումրին» համերգաշարի շրջանակներում «Մանուկյան» ընկերությունը և «Գյումրի» ջազ ակումբը ներկայացնում են Տաթևիկ Հովհաննիսյանի մենահամերգը:
-
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի «Չելսի»-«Աթլետիկո» կիսաեզրափակիչ պատասխանա խաղը: Մադրիդցիները վստահ հաղթանակ տարան 3:1 հաշվով՝ նվաճելով եզրափակչում հանդես գալու բաղձալի իրավունքը: Այսպիսով Լիսաբոնում կայանալիք խաղը բացառապես իսպանական է լինելու: