-
«Համազգային վստահություն» խորհուրդը ապրիլի 5-ին ժամը 16.30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կանանց միամսյակի առթիվ կազմակերպում է «Հայուհի 2014» կանանց մեծարման երեկոն:
-
Zham.am-ի հարցազրույցում վարչապետի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակի մասին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է.
-
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն է խնդրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
-
ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը 4 ուժերի համատեղ գործողությունների արդյունքն է:
-
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով ՀՀ ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
-
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է ծնկի ցավերի պատճառով՝ հարկերի վճարումից խուսափելու գործով որոշիչ շաբաթից առաջ, գրում է France-Presse-ը: Բժիշկների կանխատեսումներով՝ նա կկարողանա դուրս գալ հիվանդանոցից արդեն առաջիկա օրերին:
-
«ՈՒրախ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպանների հետ խորհրդակցություն անցկացնելու և Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցերը 2014-ին ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի հետ համակարգելու առնչությամբ: Անհամբերությամբ սպասում եմ այսօր Մոսկվայում կայանալիք բանակցություններին»:
-
Թուրքիայում մարտի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը հիմքեր է տալիս կարծելու, որ Թուրքիայի վարչապետը կարող է ընտրվել երկրի նախագահ, եթե առաջադրի իր թեկնածությունը՝ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը։
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկ կատարած այցի ժամանակ անդրադարձել է վաչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին և նշել, որ կառավարությունում էական փոփոխություններ կլինեն։
-
«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում: