-
«Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը խիստ մերժողական դիրքորոշում է արտահայտում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պատվերի կապակցությամբ։
-
2014թ. ապրիլի 3-4-ը Երևանում հանդիպեցին Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկելու` միջուկային մաքսանենգությանը հակազդելու բնագավառում համագործակցության ուժեղացման հարցերը: Այս քննարկումը շարունակությունն էր 2007թ. դեկտեմբերին նախաձեռնած երկկողմանի համագործակցության, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի հնարավորությունները ռադիոակտիվ նույթերի մաքսանենգության դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և հակազդման ոլորտներում:
-
Տեղեկություն ստացա այն մասին, որ այս գիշեր Վենետիկում ձերբակալվել են Վենետիկի անկախացման 24 կողմնակիցներ, որոնց մեջ է նաև ակտիվիստ Ֆրանկո Ռոշետան:
-
Այսօր կառավարության նիստում, երբ գյուղատնտեսության նախարարը ներկայացնում էր գյուղացիներին տրվող կառավարության օժանդակության քայլերը, Տիգրան Սարգսյանն իր վրդովմունքը հայտնեց «մեկ կոպեկ» ծախսող «բարեգործների» առնչությամբ:
-
Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշման առնչությամբ այսօր վարչապետը տեղեկացրեց, որ ձևավորվելու է աշխատանքային խումբ և ԱԺ-ին է ներկայացվելու օրենսդրական փաթեթ, որպեսզի շտկեն թերությունները: Դիմելով ակտիվիստներին, վարչապետը երկխոսության կոչ արեց, որպեսզի օրենսդրությունն ավելի լավը լինի:
-
Այսօր կառավարության նիստը սկսվեց քեսաբահայության վերաբերյալ տեղեկատվությամբ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ 670 ընտանիք է տեղահանվել Քեսաբից, որից 400-ը տեղավորվել են Լաթաքիայում, Բեյրութում և այլուր:
-
Օրերս ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հյուրընկալել է Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, գիտության հարցերով պետական խորհրդական Ֆիդել Կաստրո Դիազ-Բալարթին և Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիային (նստավայրը՝ Մոսկվա):
-
Ղրիմի թաթարների Մեջլիսը սկսել է հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները:
-
Խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրամանը տվել է ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
-
ՈՒկրաինայում ռուսական մթերքի ստուգումներ են անցկացվել: Հետազոտվել է մասնավորապես հրուշակեղենային արտադրանքը, ձկնեղենը և պանիրը: «Рот Фронт», «Красный Октябрь», «Бабаевский», «Русский шоколад» գործարանների արտադրանքը, ինչպես նաև «Вичюнай-Русь» և «Роскон» ապարանքանիշների ձկնամթերքը և «Лакталис Истра» հալած պանիրները խոտանվել են: