-
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է ՈՒկրաինայի դեմ գործողություններ չձեռնարկել, այդ թվում՝ ռազմական ներխուժում:
-
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց է կայացել: Սպիտակ տան կայքը հաղորդում է, որ զրույցը կայացել է Պուտինի նախաձեռնությամբ (Կրեմլի հաղորդագրության մեջ այդ մասին չի հիշատակվում)։ Պուտինն առաջարկել է Օբամային քննարկել ճգնաժամի կարգավորմանն ուղղված այն միջոցառումները, որոնք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին։
-
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն չի համարում Եվրոպայում վերջին դիկտատորը՝ ինչպես նրան անվանում են լրատվամիջոցներում: Սավիկ Շուստերին տված հեռուստահարցազրույցում Լուկաշենկոն ասել է, որ Վլադիմիր Պուտինը առաջ է անցել իրենից:
-
«Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին Ռուսաստանի Զինված ուժերի պատրաստվածության բարձր մակարդակը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով թերակղզում տեղակայված զինծառայողներին զսպվածության և պրոֆեսիոնալիզմի համար:
-
Անցյալ տարվա սեպտեմբերին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարարել էր, թե Ազատության հրապարակը բռնազավթված է ոչ թե իշխանությունների, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, որովհետև քաղաքապետարանը Ազատության հրապարակը մեկ ամսով «ժառանգությանն» է տրամադրել: Այսօր, սակայն, անկախության սիմվոլը նախ միացել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին, հետո ԱԻՄ-ականներն ու ժառանգականները սկսել են բախվել միմյանց հետ:
-
Ղրիմի հարցով ՄԱԿ-ի քվեարկությունը ավելորդ անգամ վկայեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստի գահավիժող ընթացքը:
-
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված անհատ ձեռնարկատերերը 92 հազար են, ՍՊԸ-ների թիվը կազմում է մոտ 46900:
-
ՈՒկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակում գրանցել է նախկին փոխվարչապետ Սերգեյ Տիգիպկոյին, Խարկովի մարզի պետական վարչության նախկին ղեկավար Միխայիլ Դոբկինին և գործարար Վադիմ Ռաբինովիչին՝ լրագրողներին հայտնել է ԿԸՀ-ի մամլո քարտուղար Կոնստանտին Խիվրենկոն:
-
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան լրագրողներին հայտնել է, որ երկրում նախագահական ընտրությունները կնշանակվեն ոչ ուշ, քան 2015-ի օգոստոսի 20-ը:
-
ՆԱՏՕ-ի խորհուրդը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգին: Ըստ ՆԱՏՕ-ի մամլո ծառայության՝ նա պաշտոնավարման կանցնի 2014-ի հոկտեմբերի 1-ից: