ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • «Բանակցությունների նոր փուլը կանցկացվի Վիեննայում՝ ապրիլի 7-9-ը»

    «Բանակցությունների նոր փուլը կանցկացվի Վիեննայում՝ ապրիլի 7-9-ը»

    ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը կառուցողական է անվանել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն Իրանի հետ: Վիեննայում անցկացվող երկշաբաթյա բանակցությունների ժամանակ 6 երկրները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, իրենց առաջարկներն են ներկայացրել Իրանի՝ ուրանի հարստացման միջուկային խնդրի լուծմանն ուղղված գործողությունների ծրագրի շուրջ:
  • Տարոն Մարգարյան. «ՈՒղեվարձը ապրիլի մեկից չի թանկանա»

    Տարոն Մարգարյան. «ՈՒղեվարձը ապրիլի մեկից չի թանկանա»

    «Այո, դա եղել է մեր առաջարկը, ինչը համարում ենք արդարացված»,-նշել է քաղաքապետը:
  • «Որոշվել է եռակողմ ձևաչափով նախագահների հանդիպում անցկացնել»

    «Որոշվել է եռակողմ ձևաչափով նախագահների հանդիպում անցկացնել»

    «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի սկզբին կհանդիպեն Թբիլիսիում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։
  • Լևոն Զուրաբյանը բացատրո՞ւմ է, թե՞ արդարանում

    Լևոն Զուրաբյանը բացատրո՞ւմ է, թե՞ արդարանում

    Փակ դռների հետևում մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի օրակարգ կմտցնեն ապրիլի 28-ին:
  • Ընտրություններից հետո ի հայտ եկան Մարգվելաշվիլիի բնավորության նախորդ ժամանակից սկզբունքորեն տարբերվող գծերը

    Ընտրություններից հետո ի հայտ եկան Մարգվելաշվիլիի բնավորության նախորդ ժամանակից սկզբունքորեն տարբերվող գծերը

    Գեորգի Մարգվելաշվիլիի գործողություններն ինձ հիասթափեցնում են` «Իմեդի» հեռուստաընկերության եթերում անսպասելի հայտարարություն է արել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
  • «Ազատազրկումից հետո էլ Նիշանյանին շարունակում են հալածանքների ենթարկել»

    «Ազատազրկումից հետո էլ Նիշանյանին շարունակում են հալածանքների ենթարկել»

    Պոլսահայ գրող և մտավորական Սևան Նիշանյանը ազատազրկման է դատապարտվել ապօրինի կառուցապատման մեղադրանքով:
    «Հայազգի մտավորականին նաև այլ մեղադրանքներ են առաջադրվել, դրանք դեռևս ընթացքի մեջ են»,- այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց Ermenihaber.am կայքի գլխավոր խմբագիր, թուրքագետ Մխիթար Նազարյանը՝ նշելով, որ Սևան Նիշանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետև նա Թուրքիայում բնակվող սակավաթիվ մտավորականներից է, ով համարձակվում է հակառակվել այդ երկրի պաշտոնական թեզերին` պատմաքաղաքական բազմաթիվ հարցերում:
  • Երիտասարդականի առաջին ելույթը՝ «Ալ Բուստան»-ում

    Երիտասարդականի առաջին ելույթը՝ «Ալ Բուստան»-ում

    Մարտի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում՝ Բեյրութի Սբ. Հովսեփ եկեղեցու լեփ-լեցուն դահլիճում: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Երեկոյի ընթացքում հնչեց Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, մենակատարներ՝ Յասկո Ֆուջի (սոպրանո), Կլարա Պրեսլենդ (մեցցո սոպրանո), Իրակլի Մուրջիկնելի (տենոր) եւ Սաշա Չանոյ (բաս): Բեմում էին նաև լիբանանյան կոնսերվատորիայի, Անտոնին և Նոտեր Դամ համալսարանների երգչախմբերը:
  • Տեղեկատվական-վերլուծական նոր համակարգը կնպաստի շտապօգնության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը

    Տեղեկատվական-վերլուծական նոր համակարգը կնպաստի շտապօգնության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը

    2014 թվականից Հայաստանի ամբողջ տարածքում կգործի շտապ օգնության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպաստող տեղեկատվական-վերլուծական համակարգ, որը ստեղծվել է «Լոկատոր» ընկերության կողմից: Համակարգի շնորհիվ կիրականացվի ինֆորմացիայի արագ փոխանցում, կհաստատվի անմիջական կապ կանչ ընդունող դիսպետչերի և բրիգադի միջև, կստեղծվի տվյալների կենտրոնացված բազա ու կներդրվի մշտադիտարկման մեխանիզմ:
  • Glavcom.ua-ն հակադրում է Հայաստանի և Ադրբեջանի տեսակետները Ղրիմի վերաբերյալ

    Glavcom.ua-ն հակադրում է Հայաստանի և Ադրբեջանի տեսակետները Ղրիմի վերաբերյալ

    ՈՒկրաինական glavcom.ua կայքը անդրադարձել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Կայքը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այն տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ և ակնարկել, որ երկու երկրների ղեկավարների լրատվական ծառայությունները միմյանցից տարբերվող հաղորդագրություններ են տարածել:
  • Երիտասարդական հիմնադրամում կոչ արեցին իրենց չշփոթել ուրիշի հետ

    Երիտասարդական հիմնադրամում կոչ արեցին իրենց չշփոթել ուրիշի հետ

    Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ նյութեր հրապարակեցին, որտեղ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն ընտրված Հայաստանի երիտասարդական հիմնադրամին էին վերագրվում հակածխախոտային պայքարի շրջանակներում 4 կազմակերպությունների 10 միլիոն դրամ հատկացնելու փաստը։ Ընդ որում, պարզվում է՝ այդ 4 կազմակերպությունները որևէ միջոցառում չեն իրականացրել և չեն պայքարել ծխելու դեմ։