-
Այսօր՝ մարտի 14-ին, տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցում էին կուսակցությունների ղեկավար մարմինների այլ անդամներ:
-
Տեխնիկական հագեցվածության ու գլխապտույտ արագության մեր դարում ի՞նչ է շահում և ի՞նչ է կորցնում էլեկտրոնային ու տպագիր մամուլը:
-
Երեկ գիշեր Խարկովի Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումների արդյունքում սպանվել է 2 մարդ, մի քանի հոգի վնասվածքներ են ստացել, վիրավորների մեջ կա 1 ոստիկան: ՈՒկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ արդեն ձերբակալվել է 30 մարդ:
-
Մարտի 16-ին տեղի է ունենալու անկախության հանրաքվեն Վենետիկում: Տեղի ակտիվիստները որոշել են անկախանալ, ավելի ճիշտ, վերականգնել Վենետիկի պետական անկախությունը, որը կորսվել է ընդամենը երկու դար առաջ:
-
Մոլդովայի քաղաքացիները կարճաժամկետ ուղևորությունների դեպքում կկարողանան ԵՄ երկրներ մեկնել առանց մուտքի արտոնագրի: «Առանց վիզայի ռեժիմը տարածվում է միայն կենսաչափական անձնագրերի և Շենգեն գոտու երկրների տարածքում մինչև 90 օր տևող ուղևորությունների վրա»,-ասված է ԵՄ Նախարարների խորհրդի մամլո հաղորդագրության մեջ: Նոր ընդունված կարգը ուժի մեջ կմտնի մայիսից:
-
Ռուանդայի հետախուզության նախկին ղեկավար Պասկալ Սիմբիկանգվան ֆրանսիական դատարանի վճռով 25 տարի կանցկացնի ազատազրկման մեջ:
-
«ՈՒդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն ուկրաինական հեռուստաեթերով մենաբանել է իր համագործակցությունը «Ազատություն» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկի հետ:
-
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում բացվեց թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիա, ինչպես նաև պատմաբան, պետական մշակութային գործիչ Ստեփան Պողոսյանի անվան հեռուստալրագրության լսարան:
-
Առաջին ալիքի եթերում կայացավ «Եվրատեսիլ-2014»-ի երգի մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան:
Ինչպես Եվրատեսիլի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ընթացքում նշել էր մրցույթի այս տարվա Հայաստանի դեսպանը, երգի բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր` հանուն սիրո»:
-