-
Մարտի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս ՈՒորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:
-
ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն չի ուղարկի Ղրիմ՝ հետևելու Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեին: ԵԱՀԿ նախագահող երկրի՝ Շվեյցարիայի արտգործնախարարը մարտի 16-ին հայտարարված քվեարկությունն անվանել է անօրինական։
-
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը «Ալ Բուստան» միջազգային փառատոնում հանդես է գալու որպես պաշտոնական նվագախումբ:
-
ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, թե երկրի բանակը Ղրիմում ռազմական միջամտության չի դիմի` վտանգի չենթարկելու համար երկրի արևելյան շրջանները:
-
Այսօր ԱԺ-ն քվեարկությունները սկսեց 20 րոպե ընդմիջումով: ՀՅԴ-ն ժամանակ վերցրեց, որ ՀՀԿ-ն «լավ» մտածի մինչ հեռուստաեթերով ալկոհոլային խմիչքների գովազդը թույլ տալու մասին օրենքը վավերացնելը:
-
Երեկ ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը կայացել է: Ավելի վաղ նույն ձևաչափով հանդիպում էր տեղի ունեցել ՀՅԴ-ականների հետ: Տարբերությունն այն էր, որ եթե ՀՅԴ-ի պարագայում ներկա էր Բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանը, ՀԱԿ-ի պարագայում` կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր:
-
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, ըստ լուրերի, թատրոնի մենակատարները տեսնում են Բարսեղ Թումանյանին: Newsbook.am-ից տեղեկանում ենք, որ թատրոնի որոշ պատասխանատուներ սկսել են լուրեր տարածել, թե Բարսեղ Թումանյանը հեռանում է երկրից, մեկնում է Ավստրիա: Մինչդեռ Բարսեղ Թումանյանը Հայաստանից հեռանալու որևէ ցանկություն ու նպատակ չունի:
-
Ցանկացած երկրում իշխանության մաքսիմում ծրագիրը մնում է նույնը` պահպանել սեփական իշխանությունը, եթե հնարավոր է՝ հարատև: Նույն տրամաբանությունն է գործում նաև ընդդիմության դաշտում՝ անել հնարավորը՝ իշխանության գալու համար:
-
Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա կարգով ձերբակալել է ուկրաինական «Աջ հատված» շարժման ղեկավար Դմիտրի Յարոշին: Ավելի վաղ Քննչական կոմիտեն միջազգային հետախուզում էր հայտարարել Յարոշի նկատմամբ: ՌԴ իշխանությունները Դմիտրի Յարոշին մեղադրում են ահաբեկչական կոչերի համար:
-
Առաջարկում ենք կարդալ ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԻ «Գայլի կոճի» պատմվածքը