ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ

    «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ

    «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ հանրային և համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով:
  • Ռուսաստանցի ռոքերները դեմ են պատերազմին (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
  • Պիզելին ու Արզումանյանը՝ սուպերգավաթակիր

    Պիզելին ու Արզումանյանը՝ սուպերգավաթակիր

    Կիրակի կայացել է Ղազախստանի ֆուտբոլի սուպերգավաթի եզրափակիչը: Նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել «Ակտոբեն», որը երկրի գործող չեմպիոնն է, և որի կազմում հանդես են եկել Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Ռոբերտ Արզումանյանն ու Մարկոս Պիզելին, ով այս տարի է տեղափոխվել իր նոր թիմ: Մրցակիցը «Շախտյորն» էր՝ երկրի գավաթակիրը:
  • Ձյուդոյի երիտասարդականը

    Ձյուդոյի երիտասարդականը

    Երևանի խուլ-համրերի մարզադահլիճում օրերս կայացած ձյուդոյի երիտասարդական առաջնությունում հաղթողներ են դարձել Վահագն Հովսեփյանը (55 կգ, Հրազդան), Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ, Գյումրի), Արմեն Ղազարյանը (66 կգ, Վանաձոր), Ավետիք Գրիգորյանը (73 կգ, Երևան), Միշա Նազարյանը (81 կգ, Գյումրի), Սեյրան Սահակյանը (90 կգ, Գյումրի), Ժորա Լագզյանը (+90 կգ, Երևան):
  • Առաջատարը միավորներ է կորցնում

    Առաջատարը միավորներ է կորցնում

    Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնվեցերորդ տուրում կրկին հաղթանակ է տոնել «Բանանցը»՝ այս անգամ 2:0 հաշվով առավելության հասնելով «ՈՒլիսի» նկատմամբ:
  • ՈՒզում են ցավեցնել Ռուսաստանին

    ՈՒզում են ցավեցնել Ռուսաստանին

    ՈՒկրաինայում ընթացող քաղաքական զարգացումների կապակցությամբ ամերիկյան հանրապետական սենատորները ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին նամակ են ուղարկել միջազգային ֆուտբոլային ֆեդերացիային Ռուսաստանի անդամությունը դադարեցնելու պահանջով:
  • Պույոլը կլքի «Բարսելոնը»

    Պույոլը կլքի «Բարսելոնը»

    Շուրջ քսան տարի կատալոնյան ակումբին նվիրաբերած Կառլես Պույոլն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր լեգենդար ակումբը:
  • Պարալիմպիկ խաղերում

    Պարալիմպիկ խաղերում

    Սոչիում ընթացող պարալիմպիկ խաղերում թիմային հաշվարկում առջևից վստահորեն է ընթանում Ռուսաստանի ընտրանին, որի ակտիվում է 5 ոսկե, 7 արծաթե, 5 բրոնզե մեդալ: Թե ոսկե և թե ընդհանուր մեդալային հաշվարկով նրան էապես զիջում են ՈՒկրաինայի, Ճապոնիայի, Սլովակիայի, Ավստրիայի, Գերմանիայի պատվիրակները, որոնց ակտիվում է բարձր հարգի երկուական մեդալ:
  • Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Լևոն Տեր-Պետրոսյանը կգնա «փողի» մոտ

    Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Լևոն Տեր-Պետրոսյանը կգնա «փողի» մոտ

    ՀՀ առաջին նախագահ Լևոն Պետրոսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հնարավոր է հանդիպեն: Համենայն դեպս, նման հայտարարություններ են անում «բարձրաստիճան» ԲՀԿ-ականները և ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները: Հանդիպման հիմքն էլ դրվել է մարտիմեկյան հավաքին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին փորձեց «կուտ» տալ՝ նրան համեմատելով Իվանիշվիլիի հետ:
  • Երկուսում փաստացի խնդիր չկա, երեքում դեռ ճամփա կա անցնելու

    Երկուսում փաստացի խնդիր չկա, երեքում դեռ ճամփա կա անցնելու

    Խոսքը եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում ծավալված չեմպիոնական մրցավազքի մասին է: Գերմանիայի ու Իտալիայի առաջնություններում անհավանական ինչ-որ բան պիտի լինի, որ «Բավարիան» ու «Յուվենտուսը» չդառնան չեմպիոններ, մինչդեռ իսպանականում, անգլիականում ու ֆրանսիական բավական ջրեր կան հոսելու: