-
Ղրիմի իրավիճակի վերաբերյալ հանրաքվեի առաջարկը հակասում է միջազգային իրավունքին և Ուկրաինայի Սահմանադրությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ:
-
Ուկրաինայի խանութներում գնորդներին օգնում էն բոյկոտել ռուսական ապրանքները: Օրինակ՝ Billa ցանցի սուպերմարկետներում Ռուսաստանում արտադրված ապրանքների վրա փակցված են համապատասխան թղթեր` ՌԴ դրոշի պատկերով:
-
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Ուկրաինայի իրադարձություններն անվանել է սառը պատերազմից հետո եվրոպական անվտանգությանը ամենալուրջ սպառնալիք:
-
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իրավիճակից ելնելով, երկու օր շուտ են հանդիպել Հռոմում:
-
«Եվրամիությունը պետք է Ռուսաստանի վրա հզոր ճնշում գործադրի, որպեսզի ստիպի քաղաքական կարգավորման գնալ Ուկրաինայի հետ հարաբերություններում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ԵՄ արտահերթ վեհաժողովից առաջ, որտեղ անդամ երկրների առաջնորդները պետք է քննարկեն Ղրիմի հարցը և ԵՄ պատասխանը Ռուսաստանի գործողություններին:
-
Իտալիայի հյուսիսում գտնվող Ֆեռարա նահանգի Ալմաստե դղյակում անցկացվում է ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ Անրի Մատիսի գործերի ցուցահանդեսը:
-
ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի որոշումն արդեն սպառնալիք է՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ավարտին:
-
Շվեյցարիան Իտալիային է վերադարձրել գողացված և ապօրինաբար երկիր բերված 4536 գտածո՝ հայտարարել է Շվեյցարիայի արդարադատության նախարարը։ Վերականգնումը տևել է 13 տարի, գտածոների 68 առարկաներից կազմված վերջին խմբաքանակը երկիր է վերադարձել այս շաբաթ:
-
Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդում է. «Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է իրադրությունը Ուկրաինայում` հաշվի առնելով Ղրիմի Գերագույն ռադայի ընդունած որոշումը»:
-
Ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր ներկայացնում է հայ ակնառու կոմպոզիտոր Արամ Սաթունցի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ մասնակցությամբ՝ Ծովինար Հովհաննիսյանի (քանոն), Սիրանուշ Գասպարյանի (սոպրանո), Սարգիս Աղամալյանի (տենոր): Կհնչեն Արամ Սաթունցի, Աշոտ Սաթյանի և Արամ Սաթյանի ստեղծագործություններից։