-
Ռուսական պետական միջազգային Russia today հեռուստաընկերության հաղորդավարուհի Լիզ Ուոլը հայտարարել է, որ այսուհետ չի կարող աշխատել մի ալիքում, «որը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից և արդարացնում է Պուտինի գործողությունները»:
-
Մարտի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքային այցով մեկնեցին Շիրակի մարզ` հանդիպելու մարզի գիտակրթական համայնքի հետ:
-
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը պատրաստ են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախապատրաստական աշխատանքները սկսելուն՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի բացման ժամանակ:
-
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԱԳ նախարար Եռլան Իդրիսովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակն անմիջականորեն շոշափում է ԱՊՀ շրջանակներում երկրների փոխհարաբերությունները և անուղղակի առնչվում Մաքսային միությանը:
-
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ.
-
Իտալիայում մարտի 5-ից վաճառքի է հանվել Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոսի 69 էջանոց ֆանզինը։ Ֆանզին անգլերենից թարգմանած նշանակում է երկրպագուների ամսագիր՝ ոչ պրոֆեսիոնալ, սահմանափակ տպաքանակով հրատարակվող ամսագիր կամ բրոշյուր՝ նվիրված որևէ հայտնի անձի կամ մշակութային խոշոր երևույթի։
-
Համացանցում հայտնվել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի հեռախոսազրույցը Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ:
-
Ուկրաինական ճգնաժամն ամերիկյան էներգետիկ դիվանագիտության նոր դարաշրջան է ազդարարում, գրում է The New York Times-ը: ԱՄՆ վարչակարգը փորձում է գազի նոր մատակարարումները կիրառել՝ որպես Ուկրաինայում և Եվրոպայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազդեցության թուլացման լծակ, փոխանցում է gazeta.ru-ն:
-
Արդեն պատրաստ է ՀՀ նախագահի հրամանագրով կազմավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հայեցակարգը, որը նրան ներկայացվելուց հետո պետք է անցնի հանրային քննարկումներ, մամուլի ակումբներում՝ հանրային լսումներ:
-
Վենեսուելան խզել է դիվանագիտական հարաբերությունները Պանամայի հետ՝ կասեցնելով նաև առևտրատնտեսական կապերը: