-
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ անցած տարվա նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը բոյկոտել է և չի մասնակցել Կենտրոնի դատարանում գումարված դատական նիստին, որի ժամանակ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով. դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և ոչ միայն Շանթ Հարությունյանը, այլև նույն գործով անցնող մյուս 14 կալանավորները կշարունակեն մնալ բանտում։
-
Երեկ Փարիզում կայացել է համաժողով` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ՌԴ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Արևմտյան դիվանագետները առաջարկել են Ուկրաինա -ՌԴ բանակցությունների համար միջազգային աջակցության խումբ ստեղծել:
-
ՆԱՏՕ-ն որոշել է վերանայել բոլոր մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մենք որոշել ենք նաև, որ քաղաքացիական և զինվորական կազմի անհատական ոչ մի հանդիպում չպետք է տեղի ունենա:
-
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել են խաղաղության Նոբելյան մրցանակի` գրում է Reuters-ը: Ի դեպ, Նոբելյան մրցանակակիրներն անձեռնմխելի են համարվում, իսկ դա, թերեւս, Պուտինի պարագայում ավելի քան անհրաժեշտ է:
-
Մարտի 5-ին ՀՀԿ երիտասարդական կառույցի Կենտրոն տարածքային կազմակերպությունն իրականացրեց ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ։ Երիտասարդները դիտեցին սպարապետին նվիրված ֆիլմ, ընթերցեցին պատառիկներ նրա պտմվածքներից, հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք։
-
Կիրա Մուրատովան, Լարիսա Կադոչնիկովան, Ռոման Բալայանը և այլ ուկրաինացի կինոգործիչներ հանդես են եկել ՌԴ-ի կինոգործիչներին ուղղված դիմումով, որը ներկայացնում ենք ստորև:
-
Մեկնարկում են լավագույն գրախոսականի և «Մեզ հետ, մեր կողքին» մրցույթները, որոնք անցկացվում են բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում:
-
Արարատում տեղակայված Վազգեն Սարգսյանի անվան զորամասը հերթապահություն է իրականացնում, մարտական խնդիր է կատարում Արարատի տարածաշրջանում՝ պահելով մոտ 40 կմ ճակատ։ Զորամասի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ Համլետ Ավոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ զորամասի յուրաքանչյուր զինվոր պատվով է կրում մարտական հերթապահությունը՝ ցանկացած պահի պատրաստ լինելով հակառակորդի ոտնձգություններին։
-
ԵՄ-ն պատրաստ է առաջիկա երկու տարվա ընթացքում Ուկրաինային հատկացնել 11 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժոզե Մանուել Բարոզուն: Խոսքն այն միջոցների մասին է, որոնք ուղղված կլինեն երկրում բարեփոխումների իրականացմանը:
-
Մարտի 6-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «ATHENA»-«Աջակցություն բարձրագույն ուսումնական հաստատությունների կայունությանն ու ինքնավարությանը» ծրագրի հայաստանյան աշխատաժողովը: