-
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մարտի 7-ին կնշի հայտնի դիրիժոր և կոմպոզիտոր Արամ Սաթունցի 100-ամյա հոբելյանը:
-
Հայաստանյան հանդիսատեսը մարտի 6-ին հնարավորություն ունի վայելելու վիրտուոզ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի մենահամերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
-
-
Այսօր «Մեդիա» կենտրոնի հյուրասրահում «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Ուկրաինա. զարգացումները Ղրիմում» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ «Ուկրաինայի ներկայիս լեգիտիմ ղեկավարությունը բավական խելամիտ է իրեն պահում և ամեն ինչ անում է, որպեսզի բախում չլինի Ուկրաինայի զինվորականների և Ռուսաստանի զավթիչների միջև: Ռուսաստանը մինչև այսօր առավոտ փնտրում էր պատերազմի պատրվակ, որը տեղի չունեցավ»։
-
Մարտի 5-ին, ժամը 16.00-ին, Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա ժողովրդական վարպետ, Արհեստների մոսկովյան պալատի, Ռուսաստանի նկարիչների միության և նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Օլգա Հակոբյանի ձեռքի աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ «Գարնանային տրամադրություն» խորագրով։
-
The Telegraph-ի կարծիքով՝ Արևմուտքը հարկադրված է ակտիվ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի ամբողջականության պաշտպանության համար, քանի որ կա 1994թ.-ի բուդապեշտյան համաձայնագիրը և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության պակտը:
-
The Times-ը գրում է, որ Ռուսաստանի գործողություններին Արևմուտքի պատասխանն ակնհայտ է, բայց միայն «տեսականորեն»: «Պարոն Պուտինը հիմար չէ: Սիրիայի իրավիճակին Արևմուտքի անկազմակերպ պատասխանից հետո նա գիտի, որ արևմտյան քաղաքական գործիչների համար ավելի հեշտ է խոսել, քան ինչ-որ քայլեր անել»:
-
The Independent-ը գրում է. «Ռուսաստանի և շրջակա երկրների հետ Եվրասիական միության ստեղծման Պուտինի ամբիցիաները նախկին ԽՍՀՄ-ի հզորությունը վերադարձնելու փորձ է: Բայց որպեսզի նոր միությունը կայանա, այնտեղ պետք է լինի Ուկրաինան: Իսկ որքան Ուկրաինան մերձենում է Եվրոպային, այնքան նվազում է դրա հավանականությունը»:
-
-
Բրիտանական լրատվամիջոցները ևս ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման մեջ տեսնում են սառը պատերազմի վերսկսման հնարավորություն և նշում են, որ Ուկրաինայի ճգնաժամը կարող է դառնալ ամենամեծ սպառնալիքը Եվրոպայի անվտանգությանը: