-
Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկելու է Ուկրաինայի խնդիրը։
-
Սպիտակ տունը ԱՄՆ-ի, Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի անունից հրապարակել է Մոսկվայի գործողությունները դատապարտող հայտարարություն, ըստ որի՝ դրանք հակասում են Մեծ յոթնյակի և Մեծ ութնյակի որդեգրած սկզբունքներին և արժեքներին։
-
Արևմուտքը մտադիր է խիստ հակադարձել Ռուսաստանի ագրեսիային։
Տնտեսապես առավել զարգացած յոթ երկրները հայտարարել են, որ չեն մասնակցի հունիսին Սոչիում նախատեսված միջազգային գագաթնաժողովին։
-
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը մարտի 3-ի երեկոյան ընդունեց Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քայլերը դատապարտող և պատժամիջոցներ սահմանող հայտարարություն, որի համաձայն` Եվրոպական միությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ռուսաստանի ոտնձգությունները:
-
Մարտի 4-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։
-
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր:
-
Պատմաբան, կրոնագետ և քաղաքագետ, Մոսկվայի պետհամալսարանի փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Անդրեյ Զուբովին հեռացրել են համալսարանից: Պատճառը գիտնականի հակապատերազմական ելույթն էր և «Վեդոմոստի» թերթում նրա՝ վերջերս հրապարակված հոդվածը:
-
Վերջին շրջանում ՀՀԿ-ականները բավականին «անողոք» են դարձել քաղաքական մրցակիցների հանդեպ: Եթե առաջ առանձնակի ջանասիրություն չէին ցուցաբերում իրենց հասցեին արված վիրավորանքներին պատասխանելու համար, հիմա իրավիճակը փոխվել է:
-
Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի ելույթի քննարկումները չեն դադարել: Խոսվել է ամեն ինչի մասին` սկսած առաջին նախագահի կողմից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին արված մեծ պատվից` Բիձինա Իվանիշվիլու հետ համեմատությունից, վերջացրած Հայաստանի` ՄՄ մտնելու «անշրջելիության» մասին գնահատականով: Իհարկե նաև` մարտիմեկյան այդ օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը չհիշատակելու մասին:
-
Երբ ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա, CNN-ով այնպիսի իրարանցում էր, այնպես էին զայրացել և շփոթվել, հաղորդավարներից սկսած մինչև Օբամա, որ անգամ մի պահ հավատացի, թե դա նրանց համար անսպասելի էր, և նրանք իսկապես այդքան շփոթված և վրդովված են: