«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պաշտոնական Բաքվի և Երևանի միջև ընթացող նման լիարժեք բանակցություններն ուղղված են հակամարտության կարգավորմանը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի պատասխանատու Էլման Աբդուլաևը` մեկնաբանելով Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումը:
«Այսօր ունենք այն, ինչ ունենք: էնքան բան ունենք, որ սաղ աշխարհն ուզենա, բայց տվող չկա, ոչ էլ պատրաստ ենք տալու»,-ասաց ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը, մինչ պատրաստի իր ելույթն ընթերցելը, ինչն արժանացավ դահլիճի բուռն ծափահարություններին:
Այսօր միանգամից երկու համագումար է` ԲՀԿ-ի, որը փակ ռեժիմով է, և ԵԿՄ-ի հոբելյանական տասներորդ համագումարը: Վերջինս բավականին մեծ շուքով մեկնարկեց Մարզահամերգային համալիրում, որին ներկա են երկրի բարձրագույն այրերը, երկրապահները, զինվորականներ, պատգամավորներ: Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ դահլիճ մտավ Սերժ Սարգսյանը:
Ժնևի համաժողովը, որը նվիրված է Սիրիայի հակամարտության կարգավորմանը, կոնկրետ արդյունքների չի հանգեցրել՝ հերթական փուլի արդյունքներն ամփոփելով հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին։ Սիրիայի ընդդիմությունն օտարերկրացի զինյալներին առաջարկել է լքել Սիրիայի տարածքը։
Ստամբուլի գլխավոր դատախազությունում քննվող «Դեկտեմբերի 25-ի գործի»՝ Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի բացահայտումների երկրորդ փուլի շրջանակներում ցուցմունք է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը։ «Հուրիեթ» կայքը գրում է, որ չնայած նա ցուցմունք է տվել փետրվարի 5-ին, տեղեկությունը տարածվել է միայն այսօր։
Ռուսաստանի միգրացիոն օրենքը չի խստացվել, անգամ դյուրացվել է, պարզապես գործընթացը կանոնակարգվել է՝ համոզված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երեք մեքենավարներ՝ Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանը հեռացվել են աշխատանքից՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելուց հետո:
Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է քաղաքաշինության նախարարության ղեկավարների հետ: Ի թիվս այլ հարցերի՝
ՀՀ նախագահն անդրադարձել է կտրուկ գնաճի մասին տեղեկությունների տարածմանը: Նրա համոզմամբ, պատկան մարմիններն ակտիվորեն հրապարակային մեկնաբանություններով պետք է հանդես գան ցանկացած ապատեղեկատվության տարածման դեպքում:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...