ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Խելագարություն ռուսական ձևով

    Խելագարություն ռուսական ձևով

    ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզորի» աշխատակիցները թանգարաններին կառաջարկեն երեխաներից թաքցնել «մերկ» արձաններն ու նկարները: Մինչև 2015 թ. ծառայությունը մշակելու է «արվեստի գործերի ցուցադրության մեթոդական առաջարկներ՝ տարիքային սահմանը հաշվի առնելով»:
  • Ամեն ինչ սկսվում է օպերայից

    Ամեն ինչ սկսվում է օպերայից

    Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Թատրոնում այդպես էլ չի ներկայացվել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Հանդիսատեսը սպասում էր, իսկ դերակատարները դուրս չեն եկել բեմ: Թատրոնի աշխատակազմը ստացել է հունվարի աշխատավարձը և պարզվել է, որ 1974 թ. հետո բոլոր ծնվածներից պահվել է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը: Որպես համերաշխության նշան՝ նրանց են միացել մյուս աշխատողները:
  • Լավագույն վեպերը

    Լավագույն վեպերը

    Ֆրանսիական «Լառուս» հանրագիտարանը 2000 թվականի հատուկ հրատարակության մեջ զետեղել է «Քսաներորդ դարի լավագույն վեպերը» ցուցակը, որտեղ ընդգրկված է 60 վեպ: Այս մասին տեղեկացնում է «Լիտոպեդիա» բանասիրության հանրագիտարանը: «Լիտոպեդիա»-ի հիմնադիր, «Հայ գիրք» գրքերի ցանցի տնօրեն Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ «լավագույն վեպերի» զգալի մասը թարգմանված է հայերեն:
  • Օլիմպիադան` օլիմպիադա,  ֆուտբոլն էլ` ֆուտբոլ

    Օլիմպիադան` օլիմպիադա, ֆուտբոլն էլ` ֆուտբոլ

    Այս օրերին թեև համայն աշխարհն ապրում է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերով, բայց այնպես էլ չէ, որ բոլորիս այնքան հարազատ ֆուտբոլը դադարել է հետաքրքրելուց. եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում այնպիսի խաղեր են, որ, պատկերավոր ասած, մերը մանուկ կարող է ուրանալ:
  • Ինչո՞ւ շատ ավելի  կարևորը չեք տեսնում

    Ինչո՞ւ շատ ավելի կարևորը չեք տեսնում

    Թեպետ օրն ու ժամը վաղօրոք էին հայտնի, ու առանձնապես տագնապելու բան չկար, այդուհանդերձ, վերջապես եղավ օլիմպիական խաղերի այնքան երկար սպասված մեկնարկն իր անբաժանելի մաս բացման հանդիսությունով: Որ այն իրոք շքեղ էր ու ներկայանալի, մշակութային հիմնավոր ավանդներ ունեցող, դրանց գինն ու առհասարակ իր գինն իմացող երկրին վայել, երկու կարծիք լինել չի կարող: Սա իսկապես այն դեպքերից է, որ չես կարող առանց նախանձի դատել թե՛ մտահղացման հեղինակների, թե՛ այն իրականություն դարձրածների մասին:
  • «Ավելի եղկելի բան, քան արվեստի մարդու  քծնանքն ու հանդուրժողականությունն է առ  իշխանություն, դժվարանում եմ պատկերացնել»

    «Ավելի եղկելի բան, քան արվեստի մարդու քծնանքն ու հանդուրժողականությունն է առ իշխանություն, դժվարանում եմ պատկերացնել»

    Հասարակական-քաղաքական լարվածությունը կարծես մոտենում է վերջնափուլին։ Նման իրավիճակում կտրուկ մեծանում է մտավորականության դերը։ Առայժմ մտավորականության ընդհանրական ձայնը լսելի չէ, լսելի են առանձին գործիչների տագնապները, հիասթափություններն ու հիացումները։ Այսպիսով հասարակությունը ¥այլ ձևաչափով` ժողովուրդը¤ փորձության շեմին է։ Եվ դարձյալ նրա սերուցքը կարծես անհաղորդ է այս ամենին։ Վերոնշյալի շուրջ է մեր զրույցը գեղանկարիչ, ՀՆՄ քարտուղար, պրոֆեսոր ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ:
  • Հոգու տարածքում

    Հոգու տարածքում

    Ամեն օրվա և տոն օրվա հագուստները տարբեր են, բայց ինչպես էլ հանդերձավորվես՝ դու դու ես: ՈՒ ամեն օր դու նույն անելիքն ունես ի վերջո՝ ապրել, որքան էլ տարբեր լինեն ծրագրերդ ու գործողություններդ: Իրականության ու ցանկության միջև անձեռնմխելի մի տարածք կա, որտեղ ապրում է գրականությունը, արվեստն ընդհանրապես, որ ստեղծվում-ստեղծվում ու դառնում է մշակույթ, որպեսզի փոխի քո իրականությունն ու քո երազները:
  • Հայերեն ատաղձն ընդամենը 1870 բառ է

    Հայերեն ատաղձն ընդամենը 1870 բառ է

    Վերջերս լրացավ վրաց քաղաքական-հասարակական գործիչ, նշանավոր արձակագիր ու բանաստեղծ, գիտնական, բառարանագիր, ինչու չէ, նաև հայագետ Սուլխան Սաբա Օրբելիանու ծննդյան 355-ամյակը (1658-1725 թթ.):
  • Աղոթասերը

    Աղոթասերը

    Հռոմում, ի սեր և ի պատիվ Յուպիտեր աստծո, առաջին քրիստոնյաների հանդեպ վարվում էին առանձնակի դաժանությամբ: Քրմապետերի անմիջական ղեկավարությամբ հավատափոխներին՝ Հիսուսի հետևորդներին, տաճարներում կտտանքի էին ենթարկում, պարտադրելով, որ վերջիններս հրաժարվեն իրենց նոր Աստծուց՝ Քրիստոսից: Չբավարարվելով անհավատներին մարմնական մահասարսուռ տանջանքների ենթարկելուց, նրանց գլադիատորական մարտերից առաջ, բազմահազար արյունածարավ հանդիսատեսների ոռնոցի ներքո Կոլիզեումի արենայում մերկ և անզեն նետում էին մարդու արյուն համտեսած առյուծների, վագրերի, բորենիների առջև:
  • Կոզբադինները Նժդեհի փողոցում

    Կոզբադինները Նժդեհի փողոցում

    Հիշեցի՞ք Կոզբադինին։ Ո՞չ, լավ չէ՛։ Նա Մսրա գլխավոր հարկահավաքն էր, արաբաց աշխարհից եկած կատաղի պատուհասը, ում գլուխը սասնեցիք ջարդեցին այնքան եռանդուն, որ վերջինս մոռացավ Սասունի ոչ միայն հարկերը, այլև ճանապարհները, առհասարակ հրաժարվեց հարկահանությունից և Մսրա քուչեքում զբաղվում էր գրբացությամբ։ Վերջին դրվագը, անկեղծ ասած, պատմությանն անհայտ է, ինքս բութ մատիցս ծծեցի ներքոհիշյալ հրեշապատում եղելության բազմադարյան մշակույթը փաստելու համար։