-
Ավստրալիա. «Սոչիի օլիմպիական խաղերում առաջին հաղթանակը տարան հեռուստադիտողները և Ռուսաստանը»,- գրել է Herald Sun-ը: «Ֆիշտ» մարզադահլիճում տոնական ծրագրի շատ տեսարաններ հիասքանչ էին ու տպավորիչ, հենց այնպիսին, ինչպիսին Ռուսաստանն է: Մեծածավալ տեսարաններին հաջորդում էին բացարձակ գեղեցկության պահեր, որ արցունքների էին հասցնում»:
-
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Սոչիում 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը՝ շեշտը դնելով միջոցառման բացթողումների ու ամենաուշագրավ հանգամանքների լուսաբանման վրա։
-
«Հուրիեթին» հայտնի են դարձել վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Բեռլին կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման մանրամասները։ Նրանք խոսել են Հայոց ցեղասպանությունից, ինչը լարվածության պատճառ է դարձել։ Թեման բացել է հենց Էրդողանը։
-
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը 2015 թվականին կհայտարարի՝ ուզո՞ւմ է առաջադրվել նախագահական ընտրություններում, թե՞ ոչ։ CNN-ին տված հարցազրույցում նա ասել է. «Կարծում եմ՝ կկողմնորոշվեմ հաջորդ տարվա ամռանը»։
-
Օլիմպիադա 80-ին մենք առաջին կուրսի ուսանողներ էինք: Ռոմանտիկ դարաշրջան էր: Չնայած կյանքը հեղեղված էր Բրեժնևի մասին բարեհոգի անեկդոտներով, սակայն իրերը դեռևս կոչվում էին իրենց անուններով, պրոֆեսորին ասում էին՝ պրոֆեսոր, կռազի վարորդին՝ կռազի վարորդ, գրպանահատին՝ համբալ:
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու Սոչիի Ձմեռային օլիմպիադայի պաշտոնական բացման արարողությանը: Հակառակ համանախագահների ջանքերի՝ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում չի սպասվում:
-
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է ընդդիմության հետ բանակցություններին և դեմ չէ սահմանադրական փոփոխություններին՝ պարզվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հետ հանդիպման ընթացքում։
-
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հնարավոր է համարում երկրի անվան փոփոխությունը. «Մեր երկրի անվանման մեջ կա «ստան» վերջավորությունը, ինչպես Կենտրոնական Ասիայի այլ պետություններինն է: Միևույն ժամանակ, արտասահմանցիները հետաքրքրություն են դրսևորում Մոնղոլիայի նկատմամբ, որի անվանման մեջ «ստան» չկա»:
-
Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նա արդեն հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Financial Times-ը ներկայացրել է հանդիպման հնարավոր ենթատեքստը։
-
Իրանի նախագահ Հասան Ռոհանին 400 հազար դոլար է նվիրաբերել բժիշկ Շապիրի անվան միակ հրեական հոսպիտալին, որը գտնվում է Թեհրանում՝ Twitter-ում գրել է The New York Times պարբերականի թղթակից Թոմաս Էրդբրինկը: