-
Փետրվարի 7-ին արցախյան մի շարք երիտասարդական կազմակերպություններ նամակ են հանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին՝ իրենց մտահոգությունները հայտնելով սահմանային միջադեպերի կապակցությամբ։ Ընդունելով Արցախի երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների նամակն ուղղված իրեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ դեսպանը խոստացել է այն անպայման հասցնել հասցեատերերին:
-
Սոչիի օլիմպիադայի բացման արարողության ժամանակ օպերատորները ազգային օլիմպիական հավաքականների երթի ընթացքում ցուցադրել են նաև երկրների ղեկավարներին, սակայն երբ մոտեցել է Ուկրաինայի հավաքականը, Վիկտոր Յանուկովիչին հեռուստադիտողները չեն տեսել:
-
«Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ցանկանում զիջումների գնալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ավելի քան 20 տարվա գործունեությունը, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ, նույնպես բանի պետք չէ», -ըստ Apa.az-ի, ասել է ռազմա-քաղաքական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
-
Apa.az-ի տեղեկացմամբ, Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ Մուբարիզ Ասկերովը հանդիպել է Իսպանիայի խորհրդարանականների հետ:
-
Վերջին երկու օրում Կիևի կենտրոնում տեղի ունեցող բախումների հետևանքով տուժել է 11 մարդ: Ուկրաինայի ՆԳՆ հաղորդմամբ 9 մարդ ծեծվել է, նրանցից 4-ը հայտնվել է հիվանդանոցում: Տուժածներից երկուսին թալանել են` նրանցից վերցնելով բջջային հեռախոսները: Հաղորդագրության մեջ ասվում է, որ չնայած բանակցային պրոցեսին, Կիևում շարունակվում են տարբեր խմբերի կողմից կատարվող հանցագործությունները:
-
Հղիության ընթացքում մշտական մրսածությունը կամ այլ վիրուսային հիվանդությունը երեխայի մոտ կարող է մեծացնել ասթմայի հավանականությունը, և չի բացառվում, որ այդ երեխան ծնվելուց հետո նույնպես կտառապի ասթմա հիվանդությամբ:
-
ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել 2014 թ. Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի բոլոր մարզիկներին աջակցել սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մասնակիցներին:
-
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր «Մեդիա» կենտրոնում ներկայացրել է «Ատելության խոսքի դրսևորումները հայաստանյան ԶԼՄ-ներում» մոնիտորինգի արդյունքները:
-
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
-
Փետրվարի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել էր Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հանդիպում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանի հետ։ Հոգևորականը և հոգեբանը երեխաների հետ զրուցեցին քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։