ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Սիրիայի պատվիրակությունը` Ժնևում. «Վազք տեղում» և մեծ հույսեր

    Սիրիայի պատվիրակությունը` Ժնևում. «Վազք տեղում» և մեծ հույսեր

    «Ժնևում Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները դժվարությունների են բախվել, առաջընթացը փոքր է, բայց կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակել փետրվարի 10-ին»,- ասել է Սիրիայի հարցերով ՄԱԿ -ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին:
  • Վրաստանի նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

    Վրաստանի նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

    Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն: Նախարար Արմեն Աշոտյանը փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքները:
  • Հաստատելով  օրինաչափությունը

    Հաստատելով օրինաչափությունը

    5-րդ գումարման Ազգային ժողովի` փետրվարի 3-ին մեկնարկող 5-րդ նստաշրջանից առաջ խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովներից 11-ը, բացի Եվրաինտեգրման հանձնաժողովից, նիստեր հրավիրեցին: Բոլոր նիստերն ընթացան նույն սցենարով. դրական եզրակացություն տրվեց կառավարության բոլոր նախագծերին, իսկ պատգամավորների գրեթե բոլոր նախագծերի քննարկումը հետաձգվեց: Եղան նաև արդեն օրինաչափ դարձող բացառություններ. տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, օրինակ, դրական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի երկու նախագծերին:
  • Սկսելով նորից

    Սկսելով նորից

    Ոչ իշխանական 4 խմբակցությունները որոշել են Ազգային ժողովի 5-րդ՝ գարնանային նստաշրջանը սկսել այնտեղից, որտեղ ավարտվել էր ձմեռայինը: Նրանք մտադիր են արտահերթ կարգով քառօրյայի օրակարգ մտցնել գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դրա համար մտադիր են նորից ստորագրություններ հավաքել. համաձայն ԱԺ կանոնակարգի` անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:
  • Ինտրիգը մնաց «Ժառանգությունը»
  • Ռուս դպրոցականներին թույլ չեն տա մուտք գործել վտանգավոր կայքեր

    Ռուս դպրոցականներին թույլ չեն տա մուտք գործել վտանգավոր կայքեր

    ՌԴ Կրթության և գիտության նախարարությունն ու զանգվածային հաղորդակցության նախարարությունը համաձայնության են եկել դպրոցներում արգելելու ինտերնետով որոշակի լրատվության տարածումը:
  • Բարբարա Բուշին  սիրահարված տղամարդը ձերբակալվել է

    Բարբարա Բուշին սիրահարված տղամարդը ձերբակալվել է

    Կալանվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին սպառնացող, զինված տղամարդը: Նա 44-ամյա Բենջամին Սմիթն է, ով ձերբակալվել է Նյու Յորքում` Մանհեթընում կայանված իր մեքենայի մեջ: Նրա մոտ եղել է լիցքավորված հրացան և բեզինով լի տարա:
  • Պուտինը Կիևի նկատմամբ ճնշումը կավելացնի օլիմպիադայի բացումից անմիջապես հետո

    Պուտինը Կիևի նկատմամբ ճնշումը կավելացնի օլիմպիադայի բացումից անմիջապես հետո

    Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, ռուսական «Մայդանի հետ համերաշխության կոմիտեի» անդամ, տնտեսագետ Անդրեյ Իլարիոնովը հայտարարել է, թե ՌԴ ղեկավարությունը Ուկրաինայի նկատմամբ վերահսկողության ծրագիր է մշակում և մոտակա ժամանակում կսկսի ուժեղացնել ճնշումը Կիևի վրա:
  • Հայաստանի նախագահը Պրահայում հանդիպեց Չեխիայի վարչապետին և հայ համայնքի ներկայացուցիչներին

    Հայաստանի նախագահը Պրահայում հանդիպեց Չեխիայի վարչապետին և հայ համայնքի ներկայացուցիչներին

    Ըստ Պրահայում լույս տեսնող «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի՝ Չեխիայի Հանրապետություն պետական այցի վերջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:
    Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է պարոն Սոբոտկային՝ ՉՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու և նոր կառավարություն ձևավորելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
  • Դարձ առ հայ գրականություն

    Դարձ առ հայ գրականություն

    Պարբերաբար հետևում եմ «Արմենպրես» գործակալության «Երևանյան բեսթսելլեր» վարկանիշային աղյուսակին, որը ներկայացնում է երևանյան գրախանութներում տվյալ ամսվա ընթացքում ամենաշատ պահանջարկ ունեցող գրքերը: Վերջին ամսվա ընթացքում, ըստ վարկանիշային աղյուսակի, ամենապահանջվածները եղել են գրեթե մեկ ամիս առաջ կյանքից վաղաժամ հեռացած արձակագիր Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները: