-
Կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպությունը (UNESCO), ահազանգում է աշխարհի շատ երկրներում երեխաների կրթության ցածր մակարդակի մասին: Մասնավորապես, զեկույցում նշվել է, որ աշխարհում շուրջ 250 մլն երեխա չի կարողանում նույնիսկ պարզ կարդալ, գրել և հաշվել:
-
ՈՒկրաինայում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ, հունվարի 30-ի տվյալներով տուժել է առնվազն 116 լրագրող: Այդ մասին հունվարի 31-ին հայտարարել է ՈՒկրաինայի Ազգային ժուռնալիստների միության նախագահ Օլեգ Նալիվայկոն: Ըստ Նալիվայկոյի տեղեկությունների, հարուցվել է 27 քրեական գործ` լրագրողներին ծեծի ենթարկելու առթիվ:
-
Ուրիշ խնդիր է, որ մեզ մոտ տոները դարձել են ինքնանպատակ, ավելի շատ ձևականությունների, քան օրվա կարևոր ու գեղեցիկ տոների ապրում: «Հելոուին» կոչված օտար մի տոնից չպրծած, որը նվիրված է չար հոգիներին, ուրվականներին, հիմա էլ հատկապես երիտասարդները պատրաստվում են «Վալենտինին»:
-
Ընկերները գնում- գալիս են, բայց նրանց թիվն անփոփոխ է մնում:
Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները` հետևելով երիտասարդ բրիտանացիների հեռախոսազրույցներին:
-
Ուկրաինայի ընդդիմություն առաջնորդներից մեկը` Արսենի Յացենյուկը Արևմուտքից խնդրել է Ուկրաինայի համար կազմել «Մարշալի պլան»:
-
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Գերմանիայի Մյունհեն քաղաքում հանդիպում կունենա Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ: Այս լուրը մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը այն անվանել է կրկես և պետքարտուղարին առաջարկել հանդիպել նաև Վերկա Սերդյուչկայի հետ:
-
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2013-ին 2012 թվականի համեմատ գրեթե 20 տոկոսով ավելի գումար են վճարել պետական բյուջե։ Այս տարի հարկատուների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 37 միլիարդ դրամից ավելի գումար է վճարել, 2-րդ տեղում է «Հայռուսգազարդ» ընկերությունը, որի վճարումները մի փոքր ավելի են 36 միլիարդ դրամից, 3-րդ տեղում «Ղ-տելեկոմ» ընկերությունն է, որի ընդհանուր վճարների չափը գրեթե 30 միլիարդ դրամ է կազմում։
-
Վեցնյակի և Թեհրանի հաջորդ հանդիպումը միջուկային ծրագրի շուրջ տեղի կունենա փետրվարի 18-ին Նյու Յորքում: Անվտանգության և զինաթափման հարցերով ՌԴ ԱԳՆ վարչության պետ Միխայիլ Ուլյանովը հաստատել է հանդիպումը Նյու Յորքում անցկացնելու փաստը:
-
ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը ասել է, որ Ռուսաստանը անվճար Ղազախստանին է տրամադրել С-300ПС զենիթահրթիռային համակարգերի հինգ դիվիզիոն:
-
Ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը և Վիտալի Կլիչկոն կմասնակցեն անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 50-րդ կոնֆերանսին, որի շրջանակներում նախատեսվում է Վիտալի Կլիչկոյի ելույթը և նրանց հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և սենատոր Ջոն Մակքեյնի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի,Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկի, արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: