-
Ավետարաններում Հիսուս Քրիստոսի մանկության մասին սակավ տեղեկություններ են պահպանված: Թեև որոշ պարականոն ավետարանների հեղինակներ ծավալուն ներկայացրել են Նրա մանկությունը՝ նկարագրելով մանուկ Հիսուսի բազմաթիվ հրաշագործությունները, այդուհանդերձ այդ ամենը սոսկ երևակայական ստեղծագործություններ են, այլ ոչ հավաստի պատմական փաստեր:
-
-Ինչ լավ ա, չէ՞, հիմա անտառի տերուտիրականը ես ու դու ենք:
-Դրա ի՞նչն ա լավ, գազը թանկացրել են, վաղը-մյուս օրը մենք էլ ենք դառնալու կրակի բաժին:
-
Վաղվանից սկսվում է փետրվարը: Հայոց փետրվարը նոր պետականության պատմության մեջ հասցրել է մի քանի անգամ շրջադարձային դառնալ: 1988, 1998, 2008: Այդ տրամաբանությամբ 2018-ն է լինելու հաջորդ շրջադարձը: Բայց մեր ժամանակները ոչ միայն արագացել են, այլև անկանխատեսելի են դարձել: Որևէ կանխատեսում, որքան էլ փաստարկված լինի, իրականություն դառնալու երաշխիքներ չի տալիս: 2014-ի փետրվարը կարող է կամրջել հայոց շրջադարձերի տասնամյակները, կարող է աննկատ անցնել:
-
Աշխարհը շունչը պահած սպասում է` ինչո՞վ կավարտվի պայքարը Մայդանում: Սցենարները շատ չեն: Եգիպտական ծանոթ «մոտիվն» է, որն ավելի ու ավելի է մոտեցնում ՈՒկրաինայի երկփեղկման (որոշ գնահատումներով` եռափեղկման) ցավալի օրը: Այլ հարց է, թե որքան կերկարաձգվի այն. արդեն միմյանց վրա են «կրակում» ցուցարարները, իսկ սա, խոստովանենք, լրիվ նոր մոտիվ է:
-
Երեկ կառավարության նիստում ուշագրավ քննարկում է ծավալվել. կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, նախորդ տարվա հանձնարարականների կատարման մասին հարցը ներկայացնելիս, նշել է, որ գործադիրը 95 կետերից չի կատարել միայն երկուսը՝ թերացել է «փողերի լվացման դեմ պայքարում, էներգետիկայի նախարարությունն էլ օրենքի նախագիծը ներկայացրել է ինն օր ուշ»:
-
Երեկ, երբ զանգահարեցինք Արմեն Աշոտյանին` ճշտելու՝ Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին Հայաստանից է՞լ ով է մասնակցել, նա «ճամփին» էր: Ո՞Ւր էր գնում Բրյուսելից համարյա դեռ «չվերադարձած» Աշոտյանը. ավտոմեքենայով Վրաստան: Թամարա Սանիկիձեին հյուր: Ով է Սանիկիձե՞ն: Վրաստանի կրթության նախարարուհին է` պարզվեց. նա հյուր է կանչել իր հայաստանյան գործընկերոջը` քննարկելու միջպետական-կրթական հարցեր (հիմա դա այդպես է կոչվում` միջ-պե-տա-կա՛ն):
-
...թե իշխանություններին խիստ դուր չի եկել Քոչարյանի ակտիվացման ֆոնին նույնքան ակտիվացած Գյումրու նախկին քաղաքապետի և նրա որդու արարքների «մասով» «խաղեր տվող» գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի պահվածքը, երբ նա անուղղակի հայտարարություններ է անում, տեսագրություններ է տրամադրում` իր տան վրա ուղղված կրակոցների առնչությամբ, սակայն հանցագործության մասին կոնկրետ հաղորդում չի անում:
-
«Այսօր խնդիր է դրված ոտնահարել ազգային իրական արժեքները։ Սա միայն հայության խնդիրը չէ։ Նպատակ է դրված ցանկացած ճանապարհով կրճատելու մարդկության թիվը»,- երեկ «Իրատես de facto» ակումբում «Ընդդեմ քրիստոնեական արժեքների» թեմայի շրջանակում ասաց ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ:
-
Պաշտոնական այցով Պրահայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Չեխիայի նախագահի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ի՞նչն է Հայաստանին ստիպում այդքան արագ միանալ Մաքսային միությանը, նա ասել է.
-
-Որտե՞ղ է այս պահին Լյովա Խաչատրյանը՝ Ապարանո՞ւմ, ո՞ւր են հասել նրա համերկրացիները` Արմեն Մովսիսյանի տված խորհրդի հարցում. «կնոջը» այլևս դանդա՞ղ, թե՞ նախկին իներցիայով են սիրում:
-Դա միակողմանի գործընթաց չէ, կախված չէ միայն գազի խտությունից: