«Հակառակորդի դիվերսիոն գործողությունների անհաջող փորձը, երբ ունեցավ զոհեր, վիրավորներ, կասեցվեց մեր դիրքապահ զինծառայողների, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների, անձնուրացության շնորհիվ: Այսօր որոշակի լարվածություն կա ադրբեջանական դիրքերում` արտահայտված կրակոցներով և խուճապահար գործողություններով, քանի որ մտավախություն կա, որ մենք արժանի պատասխան կտանք: Որոշակի լարվածություն կա ոչ միայն ԼՂՀ-ի շփման գծում, այլև Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում»: