ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • ՈՒկրաինան` անժամկետ գործադուլի շեմին

    ՈՒկրաինան` անժամկետ գործադուլի շեմին

    100 ուկրաինական կազմակերպություններ կոչ են անում հավաքվել Կիևի Անկախության հրապարակում և ուկրաինացիներին խնդրում են չընդունել «Յանուկովիչի օրենքները»: Նրանք շրջանների բնակիչներին կոչ են անում միանալ ակցիային, իսկ Կիևի բնակիչներին խնդրում են շրջանների բնակիչներին օգնել սննդով և բնակատեղիով:
  • Թուրքերը պայքարում են համացանցում վերահսկողության մեծացման դեմ

    Թուրքերը պայքարում են համացանցում վերահսկողության մեծացման դեմ

    Ստամբուլի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որ բողոքում են համացանցային տարածության վերահսկման ուժեղացման դեմ՝ հաղորդում է Radikal-ը: Ցուցարարները շաբաթ օրը հավաքվել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում՝ «Ձեռքներդ հեռու իմ համացանցից» ակցիային մասնակցելու համար: Սոցիալական ցանցերում կոչեր են արվել միանալ ցույցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Թերթը գրում է, որ ձերբակալվել են բազմաթիվ մարդիկ:
  • Տոներից հետո աճել է ՌԴ նախագահի վարկանիշը

    Տոներից հետո աճել է ՌԴ նախագահի վարկանիշը

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը Ամանորի տոներից հետո աճել է 6%-ով: Դա պայմանավորված է նախորդ տարվա վերջում պետության ղեկավարի քաղաքական ակտիվության և Վոլգոգրադի ահաբեկչական հարձակումներից հետո բնակչության հոգեբանական ամրապնդման հետ` ասել է «Հանրային կարծիք» ֆոնդի նախագահ Ալեքսանդր Օսլոնը:
  • Արևմտյան Բաղդադում զինյալները գրավել են բանտը և ազատել բանտարկյալներին

    Արևմտյան Բաղդադում զինյալները գրավել են բանտը և ազատել բանտարկյալներին

    Արևմտյան Բաղդադում զինյալները գրավել են Թավաբիջի շրջանում գտնվող բանտը և ազատել որոշ բանտարկյալների: Ինչպես հաղորդում է Իրաքի ՆԳՆ-ն, ուղղիչ հիմնարկը ներկայումս անվտանգության ուժերի վերահսկողության տակ է:
  • Արման ԹԱԹՈՍՅԱՆ. «Դեմ եմ» նախաձեռնությանը դեմ արտահայտվողները լավ էլ կողմ են

    Արման ԹԱԹՈՍՅԱՆ. «Դեմ եմ» նախաձեռնությանը դեմ արտահայտվողները լավ էլ կողմ են

    Սովորաբար չեմ սիրում կասկածի տակ դնել ուրիշների անկեղծությունը կամ հայրենասիրությունը, բայց կան մարդիկ, որ իրենք իրենց բացահայտում են։ Քանի՞ կոպեկ արժի Ձեր գրած «Ես էլ եմ դեմ պարտադիր կուտակայինի մասին օրենքին»-ը, եթե հետո պետք ա սկսեք «փուռը տալ» էսօրվա հանրահավաքը ու էնքան պրիմիտիվ տխմարություններից կախվեք կամ հորինեք, որ մարդիկ ծիծաղեն ձեր վրա։
  • Բագրատյանը` Քոչարյանին. «Տեղեկություն ունե՞ս, թե ի՞նչ է եղել Սևան-Հրազդան կասկադը»

    Բագրատյանը` Քոչարյանին. «Տեղեկություն ունե՞ս, թե ի՞նչ է եղել Սևան-Հրազդան կասկադը»

    «Քոչարյան-ՀՀԿ կրակոցները հետաքրքիր են դառնում»,- գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում` նշելով այդ «կրակոցների» երկու հնարավոր տարբերակ: Առաջինն, ըստ Բագրատյանի վարկածի, այն է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը «պայմանավորված խաղ է տանում Քոչարյանի հետ և արհեստականորեն վերջինիս ռեաբիլիտացիա անելով փորձում է իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը ներկայացնել իբրև Սարգսյան-Քոչարյան դիմակայություն», իսկ համաձայն երկրորդ վարկածի` «դուրսը, վախենալով երկրում առկա խայտառակ վիճակից ու նոր, իրական ընդդիմության ձևավորումից, փորձում է քարտերը խառնել, թե` եղբայր, ձեր ընդդիմությունն էլ, դիմությունն էլ էս Սարգսյանն ու Քոչարյանն են, որ կան»:
  • Սիրիայում խաղաղության հույս է նշմարվում

    Սիրիայում խաղաղության հույս է նշմարվում

    Սիրիայի ազգային կոալիցիան, որը երկրի գլխավոր ընդդիմադիր ուժն է, կմասնակցի «Ժնև-2» -ին: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած քվեարկության ժամանակ կոալիցիայի 58 անդամ կողմ է քվեարկել մասնակցությանը, դեմ է եղել 14-ը, կոլաիցիայի 2 անդամ ձեռնպահ է մնացել: Այսպիսով` հունվարի 22-ին Ժնևում Սիրիայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները, հնարավոր է, համաձայնության գան երկրում խաղաղության հաստատման շուրջ:
  • Ուղիղ միացում Ազատության հրապարակից (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
  • Իշխանությունը չի տեսնում դժգոհության ալիքը

    Իշխանությունը չի տեսնում դժգոհության ալիքը

    Ազատության հրապարակում ԱԺ չորս քաղաքական ուժերի այսօր հրավիրած հանրահավաքի մասնակից ԿԳ նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանից փորձեցինք իմանալ, թե հնարավոր ինչ արդյունքներ կարող է տալ սոցիալական խնդիրների շուրջ ժողովրդին համախմբելու այս փորձը:
  • Վրաստանը՝ ԱՄՆ-ի ռազմավարական կարևոր գործընկեր

    Վրաստանը՝ ԱՄՆ-ի ռազմավարական կարևոր գործընկեր

    ԱՄՆ-ը 2014 թ. Վրաստանին՝ որպես Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրի, 60 մլն դոլար կհատկացնի: Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ընդգծվում է միջոցների հատկացման կարևորությունը՝ ԱՄՆ-ում ծախսերի կրճատման ֆոնին։