-
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը աշխատանքային այց է կատարում Մերձավոր Արևելքի երկրներ: Հորդանանից նա մեկնել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և վարչապետ Վայիլ ալ Խալկին: SANA գործակալությունը հաղորդում է, որ հանդիպումներում քննարկվել են Ժնև -2-ին վերաբերող հարցեր:
-
Սիրիայում անցումային կառավարությունը պետք է ձևավորվի Ժնև-2 միջազգային համաժողովից հետո` հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցով համաժողովում:
-
Ժողովրդական ասացվածքը փաստում է, որ «ձվի գողը վաղ թե ուշ ձի էլ կգողանա», սակայն մինչև ձիուն հասնելը ուրիշ ի՞նչ կգողանա, միայն սատանային է հայտնի. օրինակ` ձուկ. այն ևս «ձ» տառով է սկսվում: Քանի որ առաջին երկուսի մասին շատ է խոսվել ու գրվել, ես կանդրադառնամ ձկանը, մանավանդ որ այն իմ սիրած ուտեստն է։
-
Ձմեռային զորակոչը դեռ ընթացքի մեջ է, իսկ զորակոչվողներն իմ անձնական հարցումներով առանձնապես հաշտ չեն բանակի գաղափարի հետ` չնայած հեռուստաեթերից այս օրերին հաճախ ցուցադրվող կադրերին, որոնցում որոշ նորակոչիկներ ասում են, թե որքան երջանիկ են, որ ծառայելու են հայրենիքին:
-
«Համահայկական ծնողական կոմիտեն» կազմակերպում է լուսանկարչական մրցույթ «Իմ ընտանիքը» թեմայով:
Մասնակցության համար պետք է մինչև մարտի 1-ը ուղարկեք ձեր ընտանիքի լուսանկարը (ծնողները երեխայի կամ երեխաների հետ): Դրամական պարգևները, որ սահմանված են մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավողների համար, տրամադրվելու են որևէ անապահով ընտանիքի` հաղթողի ընտրությամբ:
-
irates.am-ի տեղեկություններով, ոստիկանության Շիրակի մարզի պետի տեղակալ Վահրամ Ենգոյանն արդեն մի քանի օր իր մոտ է կանչում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատներին: Գյումրու մեր աղբյուրի պնդմամբ, փոխոստիկանապետն ահաբեկում է վերջիններիս, որ նրանք «վիզ վերցնեն» Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ծեծելու փաստը:
-
Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մորից` Ալլա Հովհաննիսյանից, ով այժմ գտնվում է արտերկրում, հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ժամանակ առ ժամանակ ակտիվացմանը, հարցազրույցներ տալուն և գործող իշխանությանը քննադատելուն:
-
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը սկսել է աճել այն բանից հետո, երբ լրատվամիջոցներով տարածվեց տեղեկություն նախագահի կողմից իր քաղաքացիական կնոջը՝ Վալերի Տրիերվեյլերին, դավաճանելու մասին։
-
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշել է մասնակցել հունվարի 18-ին Ազատության հրապարակում ԱԺ չորս քաղաքական ուժերի հրավիրած հանարահավաքին, որը վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը:
-
Գուցե և կոռեկտ չէ ասել, սակայն Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի մահը ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներում լուսաբանվեց այնքան լայնորեն, ասես կյանքից հեռացել էր Ռուսաստանին հարազատ քաղաքական մի այր: Սակայն այստեղ ոչ մի առեղծված չկա. բոլորը գիտեն, որ տեղական ԶԼՄ-ները գերազանցապես վերահսկում են հրեաները: