-
Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամայիս Թեմուրի Գրիգորյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի դիմումը:
-
Լուսանկարիչը, ով արել է Ֆրանիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սկանդալային լուսանկարները սիրուհու հետ, կարծում է, որ պետության ղեկավարի անվտանգության ծառայությունը վատ է աշխատում. «Ես կարծում եմ, որ նախագահին վատ են պաշտպանում։ Եթե ես ահաբեկիչ լինեի, առանց դժվարության կհարձակվեի նրա վրա»,-ասել է պապարացի Սեբաստիան Վալիելուն։
-
Քիչ դիվանագետների է հաջողվել զսպել ԱՄՆ-ի հավակնություններն այնպիսի հաջողությամբ, ինչպես կարողանում է դա անել ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովը` գրում է Foreign Policy պարբերականը՝ անդրադառնալով երեկ Փարիզում կայացած բանակցություններին, որոնց մասնակցել են Լավրովը, ամերիկացի գործընկեր Ջոն Քերին և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին։
-
Թուրքիայում ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: TRT Haber կայքը գրել է, որ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում իրականացված «հակակոռուպցիոն գործողություններն» ուղղված են ոչ միայն իշխող կուսակցության, այլև ողջ երկրի դեմ։
-
Ամերիկյան վարչակարգը մտահոգված է ռուս-իրանական բանակցություններով. կան տեղեկություններ, որ պաշտոնական Մոսկվան և Թեհրանը բանակցում են իրանական նավթը ռուսական ապրանքներով փոխանակելու շուրջ: Խոսքը ամսական մեկուկես միլիարդ դոլարի ապրանքափոխանակության մասին է:
-
Եգիպտոսում այսօր մեկնարկել է նոր Սահմանադրության հանրաքվեն, որը կշարունակվի նաև վաղը: «Մահմեդական եղբայրներ» շարժման և երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները դեմ են հանրաքվեի դրված նախագծին:
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելելու է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։
-
Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում Ժնևում կայանալիք համաժողովը կարող է ռազմական գործողությունների դադարեցման մեկնակետը դառնալ՝ հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
-
Պաբլո Պիկասոյի «Թուրքական զգեստով նստած կինը» կտավը 55 տարիների ընթացքում առաջին անգամ կհանվի վաճառքի՝ հայտարարել է Christie's աճուրդի տան պաշտոնական կայքը: Կտավում պատկերված է նկարչի ապագա կինը՝ Ժակլին Ռոքը:
-
Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը, որ հիվանդոցում էր հայտնվել ամուսնու՝ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի պատճառով, պատրաստ է ներել ամուսնուն՝ հաղորդում է Sky News-ը: