-
Չեխիայում Պաղեստինի դեսպան Ջամալ Մուհամադ ալ-Ջամալի մահվան պատճառը եղել է չհրկիզվող պահարանը, որը չէր բացվել երկու տասնամյակից ավելի՝ հայտարարել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ-Մալիքին:
-
Foreign Policy ամսագիրը հակամարտությունների ցանկ է կազմել, որոնք 2014-ին կսպառնան գլոբալ կայունությանը: Ընտրությունը կատարվել է 10 դիրքերով, որոնցից 5-ը նոր են, այդ թվում Հյուսիսային Կովկասը:
-
Չինաստանում 4-ամյա երեխային ծնողները թույլ են տվել պատռել հին գրքերը, իսկ նա անպետք թղթերի փոխարեն կտրատել է ծնողների կուտակած ողջ գումարը, որ գտել է նրանց մահճակալի տակ: Հետաքրքրասեր փոքրիկը պատռել է մոտ 6000 դոլար, մինչդեռ ոչինչ չկասկածող ծնողները գտնվել են հարևան սենյակում:
-
Թուրքիան պատով առանձնանում է Սիրիայից: Պատը կկառուցվի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգի և Սիրիայի սահմանին: Չորս մետրանոց պատի նպատակն է կրճատել սիրիացի փախստականների ներհոսքը:
-
Մեծ Բրիտանիայում երեսուն տարի հետո գաղտնազերծել են նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի աշխատանքային օրացույցը: 1984-ին վարչապետը 118 անգամ եղել է վարսավիրի մոտ: Մեծ յոթնյակի հունիսյան հանդիպման ժամանակ նա հինգ օր անընդմեջ է դիմել վարսավիրի ծառայություններին՝ անթերի տեսք ունենալու համար:
-
Բրիտանական The Guardian-ի և ամերիկյան The New York Times-ի լրագրողները դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով ներում շնորհել Էդուարդ Սնոուդենին: Օբամային ուղղված բաց նամակները հունվարի երկուսին հրապարակվել են երկու պարբերականանների կայքերում:
-
ԵԱՀԿ-ի 2014 թվականի նախագահությունը ստանձնած Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է շոշափելի նպաստ ունենալ անվտանգության և կայունության ամրապնդման, մարդկանց կյանքի բարելավման և կազմակերպության գործելու ունակության ուժեղացման գործում։
-
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Իսրայել՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկելու է մերձավորարևելյան կարգավորման ընթացքը:
-
Անցյալ տարվա սկզբին կայացան ՀՀ նախագահի ընտրությունները, և քաղաքական դաշտում ամենաշատ աղմուկն առաջացրեց այդ ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
-
Քաղաքական ի՞նչ զարգացումներ են սպասվում 2014-ին՝ Կապույտ Ձիու տարում, տարի, որի սերմերը հողին ենք հանձնել անցյալ տարի: Արվեստագետ Արման ԳՐԻԳՈՐՅԱՆՆ անցյալ տարում տեղի ունեցած գործընթացների մասին ունի իր դիտարկումները: