-
Վերջերս ազատության մեջ հայտնված Միխայիլ Խոդորկովսկին նման հայտարարություն է արել BBC-ի եթերում: ЮКОС-ի նախկին ղեկավարն ասել է, թե չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, քանի որ այն ենթադրում է պայքար իշխանության համար, որին ինքը չի ձգտում:
-
Այսօր կամերային երաժշտության տանը կայանալիք Սոնս-Սանսի «Սուրբ Ծննդյան» օրատորիայի երևանյան պրեմիերայով «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյան) կեզրափակի իր այս տարվա ստեղծագործական գործունեությունը: Օրատորիան գրված է երգչախմբի, նվագախմբի, տավղի, երգեհոնի և հինգ մենակատարների համար, և կհնչի Կամերային նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):
-
Ղազախստանը կտրականապես դեմ է ապագա Եվրասիական տնտեսական միության քաղաքականացմանը` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է անում կենտրոնանալ տնտեսության վրա:
-
Գերմանիայի Süddeutsche Zeitung թերթում Իրանի նախագահ Հասան Ռուհանին գրել է, որ իր երկիրը ցանկանում է բարելավել երկկողմ հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի, այլև մյուս երկրների հետ: Իրանը մտադիր է վերացնել հարաբերությունների լարվածությունը, որը պահպանվում էր վերջին տարիներին:
-
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ երբեմնի վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում տպավորություններ է ներկայացրել Եվրամայդանի իրադարձությունների առնչությամբ.
-
Թուրքիայի վարչապետ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների հանրահավաքում խոստացել է «կոտրել իր ընդդիմախոսների ձեռքերը», եթե վերջիններս շարունակեն իր կառավարությանը զրպարտել։
-
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 100 հազար դոլար գումար է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների կարիքների համար:
-
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կարող է ստորագրվել դեկտեմբերի 25-ին` հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
-
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար կպահանջվի կես տարի` հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանը ՄՄ-ին կարող է միանալ Ղրղզստանից շուտ, ինչը պայմանավորված է ոչ միայն իշխանությունների ձգտումներով, այլև այն փաստով, որ Հայաստանի ինստիտուտները «մեծապես առաջ են անցել այն ինստիտուտներից, որ գոյություն ունեն ՄՄ անդամ պետություններում, այդ թվում` բիզնեսի վարկանիշով»:
-
Դեկտեմբերի 24-ին Կրեմլում տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են երեք երկրների ինգեգրման գործընթացների հիմնական ուղղությունները, Եվրասաիական տնտեսական միության ձևավորման աշխատանքների ընթացքը: