ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Թուրք նախարարները հրաժարական են տալիս

    Թուրք նախարարները հրաժարական են տալիս

    Դեկտեմբերի 17-ին Թուրքիայում սկսված «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն օպերացիան վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանն անվանել է «կեղտոտ գործողություն»` ուղղված իր դաշնակիցների դեմ և կառավարությանը վարկաբեկելու փորձ: Նրա կարծիքով գործընթացին մասնակից են նաև բարձրաստիճան օտարերկրյա դիվանագետներ.
  • Միխայիլ Խոդորկովսկու ասուլիսը Բեռլինյան պատի թանգարանում

    Միխայիլ Խոդորկովսկու ասուլիսը Բեռլինյան պատի թանգարանում

    ЮКОС նավթային ընկերության նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին Բեռլինյան մամուլի ասուլիսում ասել է, որ չի պատրաստվում վերադառնալ բիզնես` այդ ոլորտում հաջողությունը կրկնել չի ցանկանում: «Իմ ֆինանսական վիճակն ինձ չի պարտադրում աշխատել` ապրուստ հայթայթելու համար»,-ասել է նա: Խոդորկովսկին առայժմ ցանկանում է ժամանակը նվիրել պարտքերը վերադարձնելու այն մարդկանց, ովքեր իրենից վատ վիճակում են: Նրան ժամանակ է պետք կողմնորոշվելու համար, թե ինչպես:
  • Համերգ՝ «Ռոմանոս Մելիքյան» ֆեստի շրջանակներում

    Համերգ՝ «Ռոմանոս Մելիքյան» ֆեստի շրջանակներում

    Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Հայ կոպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին: Ծրագրում կհնչեն Ռոմանոս Մելիքյանի ՙՕրոր», «Վայրի ծաղիկ», «Սև կաքավիկ», «ՙԾիլ-ծիլ ա», «Ես բլբուլ եմ», «Աշնան երգ», «Պսակ-պսակ», «Կլոր պար», «Սիրուն գիշեր», «Դափ դափի դափ», «Շափաղ կուտաս», «Մի լար», «Արտուտիկ», «Զընկլիկ», «Վարդը», «Սիրուն ուռենի» վոկալ ստեղծագործությունները: Մենակատարներ` Արմինե Խաչատրյան, Արմինե Վարդանյան, Արշակ Մուրադյան, Փիրուզա Արզումանյան, Անուշ Մելքումյան, Լուիզա Երեմյան, Կիմ Սարգսյան:
  • Վահագ ՌԱՇ. Որ Նոր տարուն կոկորդիլոս ուտեն կամ ապխտած Բենթլիի թոք

    Վահագ ՌԱՇ. Որ Նոր տարուն կոկորդիլոս ուտեն կամ ապխտած Բենթլիի թոք

    Մի հատ ինձ կասե՞ք՝ ինչ գործ են անում քաղաքապետարանն ու տրանսպորտի նախարարությունը` կախված մերկասառույցի ու ձյան հեռացման հետ, որ ամբողջ օրը գրում են՝ շարունակվում են աշխատանքները: Բոլոր փողոցները պատված են սառույցով, և մի գրամ աղ կամ ավազ չեմ տեսել, իսկ խցանումների մասին էլ չասեմ, կինո Հայրենիք, Փեթակ, Սուրմալու, Մալաթիա, Ռոսիա, Տաշիր, գազանանոցի դիք, Ստադիոն, Դալմայի մոտ ընդհանրապես անհնար է եթևեկել, Կենտրոնի մասին էլ չասեմ:
  • Արևմուտքից վերցրեք արժեքնե՛րը, ոչ թե երկակի ստանդարտները

    Արևմուտքից վերցրեք արժեքնե՛րը, ոչ թե երկակի ստանդարտները

    Վերջին երկու օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հագեցած էր արևմտամետ-ռուսամետ ավանդական վեճով: Առիթը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մի քանի ամսվա ընդմիջումից հետո ունեցած ելույթն էր Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստում: Ոչ մի նորություն չկա այն բանում, որ հերթական անգամ հայտարարվում է ՀԱԿ-ի՝ ո՛չ Արևմուտքին, ո՛չ էլ Ռուսաստանին հաճոյանալու քաղաքականության մեջ:
  • Երբեմն բավարար է նաև ութ մարդու ընդվզումը

    Երբեմն բավարար է նաև ութ մարդու ընդվզումը

    Հաճախ մենք ընդդեմ իշխանությունների, ընդդեմ ապօրինությունների կազմակերպված ակցիաները դիտարկում ենք մարդկանց թվաքանակով և, ելնելով դրանից՝ անում համապատասխան եզրակացություններ:
  • Եղանակը՝ Հայաստանում

    Եղանակը՝ Հայաստանում

    Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
  • Տեղի է ունեցել քարաթափում

    Տեղի է ունեցել քարաթափում

    Դեկտեմբերի 22-ին` ժամը 09.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
  • Արմեն ՔՈԼՈՅԱՆ. «Գոդոն այսօր չի գալու»

    Արմեն ՔՈԼՈՅԱՆ. «Գոդոն այսօր չի գալու»

    Հիմա ՖԲ-ի հիթը Լևոնի ելույթն ա, իմ բարեկամները, ում սիրում-հարգում եմ, ասում են` «մխել ա»։ Բայց եզրահանգում կա՞, դարձել ենք սիրուն գոլեր «մխողներ», ովքեր խաղը տանուլ են տալիս:
  • Ազգային պարերը մեր դիմագիծն են

    Ազգային պարերը մեր դիմագիծն են

    Հայկական ազգային պարարվեստն ունի հազարամյակների պատմություն և սկիզբ է առել նախաքրիստոնեական շրջանում: Հայկական պար ասելով՝ այսօր շատերը հասկանում են խնջույքների և հարսանիքների ժամանակ հնչած «տաշի-տուշին»: Սակայն այսօր էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր շարունակում են պահպանել և ներկայացնել հայկական ազգագրական պարը: