-
Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2013թ. հոկտեմբերի 21-ի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհուրդ ստեղծելու կարգադրությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարությունը որոշել է «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
-
ԱՄՆ դեսպանատունը սույնով տեղեկացնում է, որ Հայաստանը դարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրի գործընկեր պետություն: Այս նախաձեռնության շրջանակում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգներն ակնկալում է տրամադրել մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն 2 տարվա ընթացքում: Նախաձեռնությունը միտված է ամրապնդել ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների, ինչպիսին Հայաստանն է, կարողությունները:
-
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի դպրոցում Ժամանակակից արվեստի ինստիտուտի և հենց Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ բացվել է 20-րդ դարի խոշորագույն արվեստագետներից մեկի՝ Պաբլո Պիկասսոյի հիշատակի քառասունամյա տարելիցին նվիրված ցուցահանդես:
-
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը`«Մինչև Ցեղասպանության 100-ամյակ համարյա մեկ տարի է մնացել, կարծո՞ւմ եք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան այդ շրջագծում էր» հարցին, պատասխանեց.
-
«Կարին» ավանդական երգի պարի խումբը «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 20-ից սկսում է «Հայու տեսակ» խորագիրը կրող հայագիտական դասախոսությունների շարք:
-
Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի Արզամաս քաղաքում տեղի ունեցած սպանության չորրորդ կասկածյալը ձերբակալված է: Նրա մասին հիշատակվող միակ տեղեկությունն այն է, որ նա 42 տարեկան է, չի նշվում ոչ անունը, ոչ էլ ազգությունը: Մեկ շաբաթից ավել տևած որոնումներից հետո նրան գտել են Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում:
-
Դեկտեմբերի 18-22-ը Երևանում անցկացվում են Սերբիայի մշակույթի օրեր:
Դեկտեմբերի 19-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի գեղանկարիչ Դանիել Բաբիչի աշխատանքների ցուցահանդեսը, որը կտևի մինչև դեկտեմբերի 30-ը: Նույն օրը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ինգմար պիանո դուո» դուետի համերգը (Ալեքսանդր Գլիգիչ, Սլոբոդնկա Ստևիչ):
-
Միջազգային բազմաթիվ մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգով այսօր երեկոյան կամփոփվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը։
-
Գերմանիայից գրողի տեղափոխման համար կառավարությունը 20 հազար եվրո է հատկացրել և այսօր նա կտեղափոխվի Հայաստան: Լևոն Խեչոյանին Գերմանիայում վիրահատել են, սակայն հետվիրահատական շրջանը ծանր է անցնում: Գերմանացի բժիշկները հարազատներին խորհուրդ են տվել տեղափոխել Հայաստան:
-
2014թ. հունվարի 1-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խստացրել է իր կանոնակարգը: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Եթե մինչև գալիք տարվա հունվարի 1-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմողները կարող էին վեց ամսվա ընթացքում ներկայացնել դիմումներ և բողոքարկել ներպետական ատյաններում կայացրած վճիռները, իսկ դրանից հետո, դիմումատուի ցանկությունը հաշվի առնելով, տրվում էր ևս 3-4 շաբաթ ժամանակ՝ լրացուցիչ դիմում ներկայացնելու համար, ապա այսուհետ լրացուցիչ դիմումի համար ոչ մի օր չի տրամադրվելու: Դիմումատուն պետք է սահմանափակվի վեց ամիս ժամկետով և ներկայացնի մեկ դիմում: