ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Ծնելիության ամենացածր գործակիցը Սյունիքի մարզում է գրանցվել

    Ծնելիության ամենացածր գործակիցը Սյունիքի մարզում է գրանցվել

    2013 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ծնվել է 30, 400 երեխա: Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե ԿՈՅՈՒՄՋՅԱՆԻ, այս տարի յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է մոտ 14 երեխա, իսկ մահերը 1000 բնակչի կտրվածքով եղել են ինը:
  • Կենդանասերների էժանագին բլեֆը

    Կենդանասերների էժանագին բլեֆը

    Սոցիալական ցանցերում կենդանասերները տարածում են նկարներ, որտեղ մանր կտրատած ուտելիքի մեջ խրված մեխեր են։ Նրանք դա վերագրում են թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերությանը, որն իբրև թե քաղաքով մեկ տարածում է մեխապատ այդ սնունդը։
  • Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ձեզ ասե՞լ եմ, որ ինձ չի կարելի խաբել»

    Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ձեզ ասե՞լ եմ, որ ինձ չի կարելի խաբել»

    Տարիներ առաջ հանգամանքների բերումով պետք է հանդիպեի օլիգարխներից մեկի հետ: Նրա «տղաները» նեղացրել էին իմ մանկության ընկերներից մեկին և «նալոգ» էին վերցնում ամեն ամիս: Վերջին ամիսը ընկերս չէր տվել «նալոգը», կրակել էին իրար վրա, ընկերս ոտքից վիրավորվել էր:
  • Մայդանի պայքարը չխանգարեց  Պուտին-Յանուկովիչ գործարքին

    Մայդանի պայքարը չխանգարեց Պուտին-Յանուկովիչ գործարքին

    «Ես Յանուկովիչին ռինգ եմ հրավիրում»: Սրանք ուկրաինական «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի խոսքերն են: Երեկ ՈՒկրաինայի ընդդիմությունը Կիևի Մայդանում սուր քննադատության է ենթարկել երկրի նախագահին` Ռուսաստանի հետ մի շարք փաստաթղթեր ստորագրելու համար: Ինչպես հայտնի դարձավ` Ռուսաստանն իջեցրել է գազի գինն ՈՒկրաինայի համար և 15 մլրդ դոլարի ներդրում կանի ուկրաինական արժեթղթերի մեջ: Թե ինչ պետք է տա ՈՒկրաինան դրա դիմաց` չի նշվել, Կլիչկոն, սակայն, հայտարարել է, թե 15 մլրդը տրվել է ուկրաինական ռազմավարական օբյեկտների գրավադրման դիմաց: Ավելի վաղ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, թե հրաժարվում է չեմպիոնի իր տիտղոսից և ցանկանում է իրեն նվիրել քաղաքականությանը` նշելով, թե պատրաստվում է առաջադրվել ՈՒկրաինայի` 2015-ի նախագահական ընտրություններում:
  • «Արևմտյան արժեքների մասին տգետ քաղաքական գործիչները ձևավորում են խեղված պատկերացումներ»

    «Արևմտյան արժեքների մասին տգետ քաղաքական գործիչները ձևավորում են խեղված պատկերացումներ»

    Երբ 2003 թվականին Հայաստանում ձախողվեց ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը հասնելը, մենք սկսեցինք նախանձել մեր հարևան Վրաստանին, որտեղ տեղի ունեցավ «Վարդերի հեղափոխություն»: Երբ 2008 թվականից սկսած մեր հասարակությունը կրկին ոտքի կանգնեց, պայքարեց համառորեն, տարիներ շարունակ չլքեց հրապարակները, իսկ այսօր, Մաքսային միությանը միանալուն իշխանության տված որոշումից հետո, հայտնվել է շվար վիճակում, հայացքն ուղղել է և նախանձով նայում է, թե ինչպես է ՈՒկրաինայի հասարակությունը պայքարում իր իշխանությունների կայացրած որոշման դեմ:
  • Շանթ Հարությունյանի իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ

    Շանթ Հարությունյանի իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ

    Սովետի ժամանակ պատերազմի մասին ֆիլմեր շատ էին ցուցադրում: Դրանք հայրենասիրական ֆիլմերի էին, որոնք մի ողջ սերունդ էին դաստիարակում: Բայց խնդիրը սա չէ հիմա: Այդ ֆիլմերի մեջ գերմանացիների դաժանությունները պատկերող կադրերը առանձնակի զարմանքով էի նայում ու մտածում, որ ֆաշիստներից դաժան տեսակ մարդկությունը չի ծնել:
  • Ակտիվիստները գրանցում են ուղևորների թիվը

    Ակտիվիստները գրանցում են ուղևորների թիվը

    Հասարակական տրանսպորտում հայտնվել են ուղևորներին հատուկ նմուշի թերթիկներում գրանցող երիտասարդներ։ Մասնավորապես, Ջրվեժից «Կիլիկիա» ավտոկայան գնացող 5 համարի ավտոբուսում երկու երիտասարդ՝ մեկը ավտոբուսի վերջում, մյուսը վարորդի մոտ կատարում են հաշվառում՝ որքան մարդ է բարձրանում, որքանը՝ կանգնած երթևեկում և այլն։
  • Յանուկովիչը հույս ունի Կրեմլից ստանալ այն վարկը, որը ՀԲ-ն հրաժարվում է տալ

    Յանուկովիչը հույս ունի Կրեմլից ստանալ այն վարկը, որը ՀԲ-ն հրաժարվում է տալ

    Մինչ Կիևում շարունակվում են ցույցերը` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Մոսկվայում բանակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների թեման գազն է, և Յանուկովիչը հույս ունի, որ հարցը փոխշահավետ լուծում կստանա:
  • Օբամայի նվիրական ոտնահետքերով

    Օբամայի նվիրական ոտնահետքերով

    Շարունակվում են հեռախոսային խոսակցությունները ԱՄՆ-ի ու Իրանի միջև. Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում պաշտոնական Թեհրանի դժգոհությունն է հայտնել, որ, չնայած Իրանի և գերտերությունների միջև միջուկային ծրագրի շուրջ նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, Իրանին առնչվող «սև ցուցակը» շարունակում է ընդլայնվել:
  • Մեծ Բրիտանիան ստուգում է իր ներդրումների անվտանգությունը

    Մեծ Բրիտանիան ստուգում է իր ներդրումների անվտանգությունը

    Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: