ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Ռասմուսենը կպաշտոնավարի ևս կես տարի

    Ռասմուսենը կպաշտոնավարի ևս կես տարի

    ՆԱՏՕ-ն երկարաձգել է գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի պաշտոնավարման ժամկետը մինչև 2014-ի սեպտեմբերի 30, որպեսզի նա կարողանա կազմակերպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը սեպտեմբերի 4-5-ին, Հյուսիսային Ուելսում:
  • Բեռլուսկոնին գնում է ընտրության

    Բեռլուսկոնին գնում է ընտրության

    Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նախազգուշացրել է, որ չի վախենում ձերբակալությունից, որը Ապենիններում իր քաղաքական ազդեցությունը կմեծացնի:
  • Քերին կգա Հայաստան

    Քերին կգա Հայաստան

    2014-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կժամանի Հայաստան` ՀՀ նախագահին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆեռնը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը հիմա, առավել քան երբևէ, ցանկանում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը:
  • Բռավո, Պուտին

    Բռավո, Պուտին

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ամենամյա ուղերձով ՌԴ Դաշնային ժողովին: Մեկ ժամից ավելի տևած ելույթում նա անդրադարձել է երկրի Սահմանադրության 20-ամյակին, ինքնակառավարման ու հասարակական վերահսկողության, ազգամիջյան հարաբերությունների, ժողովրդագրական, բնակարանային շինարարության, առողջապահության, կրթության, աշխատանքով ապահովման, միգրացիայի, ռեգիոնների զարգացման, օֆշորային տնտեսության, արտաքին քաղաքականության և Սիրիայի իրավիճակին, աշխարհում Ռուսաստանի ունեցած դիրքին, Եվրասիական տնտեսական միությանը, ընտանեկան արժեքների պաշտպանությանը, ՈՒկրաինայի հետ համագործակցությանը, ռազմական ներուժին և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին վերաբերող հարցերի:
  • Կայսերը դեռ գրում են

    Կայսերը դեռ գրում են

    Եթե դուք լինեիք Նապոլեոն Բոնապարտը, Ֆրանսիայի ազգային վիճակագրական ծառայությունը ձեզ էլ նամակ կգրեր: Daily Mail-ը հաղորդում է, որ նամակն ուղարկվել է դեկտեմբերի 2-ին՝ կորսիկական Այաչո քաղաք, որտեղ կայսրը ծնվել է:
  • Թուրքերը պատրաստ էին և սպասում էին

    Թուրքերը պատրաստ էին և սպասում էին

    Թուրքական մամուլը օպերատիվ է արձագանքել Հայաստանում արտգործնախարար Աhմեդ Դավութօղլուի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային. րոպեներ անց առաջատար հեռուստատեսություններն ու կայքերն անդրադարձել են դրան «Դավութօղլուին Երևանում՝ սառը ցնցուղ» արտահայտությամբ:
  • Նալբանդյանը նախապայմաններ չի ընդունում

    Նալբանդյանը նախապայմաններ չի ընդունում

    ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՍԾՏՀ 29-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին:
  • Արմեն Մովսիսյանի խոստումը

    Արմեն Մովսիսյանի խոստումը

    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ քննարկելու գազի ցանկացած գին, որը ցածր կլինի 1000 խմ-ի դիմաց 189 դոլարից:
  • Պահանջը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    Պահանջը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    ՍԾՏՀ արտգործնախարարների 29-րդ հավաքին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ահմեդ Դավուդօղլուին դիմավորել են բողոքի ակցիայով: Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները և մի քանի այլ կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչներ հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
  • «Կարֆուրին» սպասենք գալիք տարվա երկրորդ կեսին

    «Կարֆուրին» սպասենք գալիք տարվա երկրորդ կեսին

    Մամուլի ազգային ակումբում անցած տարին ամփոփող ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև այսօր կա ինտենսիվ համագործակցություն քաղաքական ոլորտում: Նա նշեց, որ Ֆրանսիան նաև արևմտյան թիվ 1 ներդրողն է: Եվրամիությունը, ըստ դեսպանի, հայկական ապրանքների իրացման համար նպաստավոր շուկա է, որը կարող է նոր հեռանկարներ բացել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ Հայաստանի համար: Դեսպանի հավաստմամբ՝ գալիք տարվա երկրորդ կեսին Հայաստան մուտք կգործի ֆրանսիական «Կարֆուր» ընկերությունը: