-
Երևանի միջազգային կանանց ասոցիացիան (ԵՄԿԱ-IWAY) դեկտեմբերի 14-ին, կազմակերպում է Սուրբ ծննդյան տոնին նվիրված ամենամյա միջազգային տոնավաճառը «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում: Այն ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակ է հետապնդում, որի նպատակն է հատուկ կրթական և բարեգործական ծրագրեր կազմակերպել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և հարակից ինը գյուղերի 50-ից ավելի երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքների համար:
-
Այսօր տեղի է ունեցել Ելենա Խաչատրյանի «Ճակատագրին չպարտված Հայաստան» («Армения, непобежденная судьбой») գրքի շնորհանդեսը։ Այն տպագրված է ռուսերեն, բաղկացած է 496 էջից։
-
Այսօր «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Ամանորին սպասվող թանկացումներից, և ներկայացրեց ամանորյա տոնական սեղանի հաշվարկը: Ըստ Պիպոյանի հաշվարկի, ամանորյա «ծախսերի տակից» պատվով դուրս գալու համար յուրաքանչյուր հայ ընտանիք առնվազն պետք է 150-200 հազար դրամի առևտուր անի: Դա միայն 30 հյուր ընդունելու համար:
-
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը բուռն քննարկման արժանացավ և Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը բուռն քննարկման արժանացավ և պատգամավորները մեղադրեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, քանի որ պատգամավորների հանդեպ ոչ կոռեկտ է եղել: Գործին խառնվեց անգամ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: պատգամավորները մեղադրեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, քանի որ պատգամավորների հանդեպ ոչ կոռեկտ է եղել:
-
Արզամասում երկօրյա խուլիգանությունների պատճառով աշխատանքային խումբ է ստեղծվել: Իրավապահ մարմինները և քաղաքի վարչակազմը հանդիպել են ունեցել քաղաքի բնակիչների և դեկտեմբերի 6-ին սպանված 26-ամյա Ալեքսանդր Սլակաևի հարազատների հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը մոտ 500 մարդ է մասնակցել, ովքեր տեղեկացվել են հետաքննության ընթացքի մասին:
-
Առաջարկում ենք կարդալ Արա ԱԼՈՅԱՆԻ բանաստեղծությունների շարքը
-
Ինչ խոսք, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատական համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ հրապարակված զեկույցը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս:
-
Երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարություն է տարածել, որում կոշտ քննադատության է ենթարկել ՈՒկրաինայի իշխանության գործողությունները Մայդանի խաղաղ ցուցարարների նկատմամբ: «ԱՄՆ-ը իր նողկանքն է արտահայտում ՈՒկրաինայի իշխանության որոշման նկատմամբ` խաղաղ ցուցարարներին հատուկ ջոկատայիններով, բուլդոզերներով և մահակներով դիմավորելու, այլ ոչ թե ժողովրդավարական իրավունքների և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքով վերաբերվելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
-
Ժնևում կայացած աճուրդում վաճառվել են ռուս կայսր Նիկոլայ 1-ի դստերը՝ Օլգային հասցեագրված նամակները, ով ստացել է Վյուրտեմբերգյան արքայադստեր տիտղոսը և ամուսնությունից հետո ապրել Գերմանիայում:
-
«Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և Կիևում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները ցույց տվեցին, որ կողմերը ցանկանում են դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը: