ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Ամանորն ու ոչ ցանկալի հղիությունները

    Ամանորն ու ոչ ցանկալի հղիությունները

    Մոտենում է Նոր տարին. և ինչպես հետազոտությունն է պարզել` այդ ընթացքում մեծանում է նաև չնախատեսված հղիությունների քանակը: Այդ օրերին կանայք իրենք իրենց մեծ անակնկալ են մատուցում` հղիանալով խմիչքի ազդեցության տակ, ոչ գիտակից վիճակում: Հետազոտողները պարզել են, որ մոտ 51 տոկոս կանայք, ովքեր թեժ Ամանոր են նշում, մեծացնում են չնախատեսված հղիության վտանգը:
    Ինչ խոսք, ոմանց համար դա իսկական ամանորյա նվեր է, ոմանց համար էլ` իսկական գլխացավանք: Հետազոտողները նշել են, որ չնախատեսված հղիությանը նպաստում են ալկոհոլն ու տոնական մթնոլորտը, ինչը պարզապես մոռացնել է տալիս հակաբեղմնավորիչների մասին:
  • ԱՄՆ ՄԶԳ-ն կներկայացնի 2013-2018թթ. Հայաստանի զարգացման իր ռազմավարությունը

    ԱՄՆ ՄԶԳ-ն կներկայացնի 2013-2018թթ. Հայաստանի զարգացման իր ռազմավարությունը

    ԵՐԵՎԱՆ, ՀՀ. Ս.թ. դեկտեմբերի 11-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը(ԱՄՆ ՄԶԳ) հրապարակայնորեն կներկայացնի Հայաստանի տնտեսական աճի, կառավարման, առողջապահական և սոցիալական բարեփոխումների ոլորտների իր նոր հնգամյա ռազմավարությունը: Միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն կներկայացնի 2013-2018թթ. ռազմավարությունը և հիմնական ծրագրային ուղղությունները:
  • «Պետք է հասունանա բնական պրոցես»

    «Պետք է հասունանա բնական պրոցես»

    Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը երթին մասնակցող հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ Հայաստանում առաջիկայում լինի համախմբում հանուն այն գաղափարների, որոնց շուրջ տեղի է ունենում համախմբումը ՈՒկրաինայում: Նկատեցինք, որ Հայաստանում համախմբումը սովորաբար տեղի է ունենում համապետական ընտրություններից հետո:
  • Մոսկվայում կանցկացվի հանրահավաք` ընդդեմ կովկասաֆոբիայի

    Մոսկվայում կանցկացվի հանրահավաք` ընդդեմ կովկասաֆոբիայի

    Այն փաստը, որ մոտ ապագայում Մոսկվայի քաղաքապետարանին զանգվածային հանրահավաք անցկացնելու հայտ կարող է ներկայացվել` հաստատում են ռուսական ԶԼՄ-ները:
  • Արզամասը` երկրորդ Բիրյուլևո

    Արզամասը` երկրորդ Բիրյուլևո

    Երեկ` դեկտեմբերի 9-ի երեկոյան, Ռուսաստանի Արզամաս քաղաքում ագրեսիվ տրամադրված ամբոխը ազգայնական կոչերով գնացել է առևտրական միգրատների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու: Ըստ ռուսական մի շարք կայքերի հաղորդումների, առևտրային կետերի վրա հարձակումներն ուղեկցվել են կողոպուտով:
  • Անհաջողությունների պատճառը եղել է տարբերությունը չհանդուրժելը

    Անհաջողությունների պատճառը եղել է տարբերությունը չհանդուրժելը

    Մշակութաբան Արա Նեդոլյանը, ով մասնակցում էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված երթին, irates.am-ի հետ զրույցում ներկայացրեց հետևյալ դիտարկումը.
  • Մեկնարկում է «WebԾիրան»-ը

    Մեկնարկում է «WebԾիրան»-ը

    Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը:
    Սահմանված է 1 գլխավոր և 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով և հատուկ դիպլոմով: Խրախուսական մրցանակակիրները կպարգևատրվեն հատուկ դիպլոմով:
  • Դավութօղլուին կդիմավորեն ցույցերով

    Դավութօղլուին կդիմավորեն ցույցերով

    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան ժամանելու օրն անցկացնելու է բողոքի ակցիաներ, որպեսզի հիշեցնի Թուրքիային և միջազգային հանրությանը, որ հայերը պահանջում են Ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում։
  • Դեկտեմբերի 10-ը միավորել էր խախտված իրավունքների դեմ պայքարողներին

    Դեկտեմբերի 10-ը միավորել էր խախտված իրավունքների դեմ պայքարողներին

    Դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ազատության հրապարակում էին հավաքվել հանուն մարդու իրավունքների պայքարող քաղաքացիները: Ազատության հրապարակից մեկնարկեց ինչպես «Հայ ազգային կոնգրես» կուսակցության՝ նախօրոք հայտարարված երթը, այնպես էլ՝ այն անկուսակցական քաղաքացիների, որոնք դուրս էին եկել պայքարելու՝ ի պաշտպանություն տասնչորս քաղբանտարկյալների, ընդդեմ՝ բանակում, ոստիկանությունում քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունների:
  • Հայրենասեր բարոյականներն են ծնելություն ապահովում

    Հայրենասեր բարոյականներն են ծնելություն ապահովում

    Երբ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում կարևորեց ժողովրդագրական խնդիրները, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր ամփոփիչ ելույթում պատասխանեց «այլընտրանքային» ուժի ներկայացուցչին` նշելով, որ ծնելությունը պայմանավորված չէ ընտանիքների ֆինանսական վիճակով, քանի որ քիչ ապահոված ընտանիքներում ավելի շատ երեխաներ են ծնվում, քան ֆինանսապես լավ վիճակում գտնվող ընտանիքներում: