ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Վազում ենք, բայց ո՞ւր

    Վազում ենք, բայց ո՞ւր

    Կարո՞ղ են միմյանց հետ հաղորդակցվել փակ համակարգերը` տեխնիկական, քաղաքական, իրավական, տնտեսական ու մարդկային հարթություններում: Խնդիրը դրված է արդյունքի տեսակետից: Որևէ բնագավառում խնդրի լուծումը ավարտվելու է Նոբելյան մրցանակով: Ֆիզիկոսները փորձում են արդեն կես դար, մաթեմատիկոսները` պարբերաբար, իրավագետները` չգիտեմ, նրանք հավանաբար դեռ պետք է խնդիրը ձևակերպեն, տնտեսագետները կարծում են, որ փակ համակարգեր իրենց ոլորտում գոյություն չունեն, քաղաքագետները ևս փորձում են ջարդել փակ համակարգերի գոյության կարծրատիպը, մարդկային առումով փակ համակարգերի գոյությունն անժխտելի է` մեզնից յուրաքանչյուրը փակ համակարգ է, որ մուտք ու ելքի արտոնագիր տալիս է խիստ անհատական ու խիստ անօրինաչափ սկզբունքներով:
  • Եղանակ ստեղծողը մնաց նախկին նոմենկլատուրան

    Եղանակ ստեղծողը մնաց նախկին նոմենկլատուրան

    Կան անհատներ, որոնց ինչպես կյանքը, այնպես էլ մահը խորհել են տալիս այնպիսի արժեքների մասին, որոնք մենք առօրյա կյանքում անտեսում ենք: Այդպիսի անհատ է նաև օրերս կյանքից հեռացած Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան: Նրանք խորհել են տալիս նաև իշխանության բնույթի, իշխանության հետ հարաբերությունների մասին:
  • Գենդերի մասին օրենքը, մինչև ընդունվելը, մերժվել է հինգ նախարարութունների կողմից

    Գենդերի մասին օրենքը, մինչև ընդունվելը, մերժվել է հինգ նախարարութունների կողմից

    «ԱՄՆ դեսպանատունը և մի շարք միջազգային կառույցներ մոտ մեկ շաբաթ առաջ հանդես եկան ամեն գնով Հայաստանում այլասերումը պաշտպանելու համատեղ հայտարարությամբ»,- ասաց «Համահայկական ծնողական կոմիտե» հանուն ընտանիքի պաշտպանության նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ:
  • Քաղաքական ճնշման, թե օրինական ճանապարհով Թուրքիան ստիպված է վերադարձնել

    Քաղաքական ճնշման, թե օրինական ճանապարհով Թուրքիան ստիպված է վերադարձնել

    «Հայ-արաբական իրավական» խորհուրդը, որ ողջ աշխարհով մեկ աշխատանքներ է իրականացնում Հայոց ցեղասպանության ճանաչման և իրավական փոխհատուցման ուղղությամբ, այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների պաշտոնյաների հետ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց խորհրդի գլխավոր քարտուղար Վահե ՄԱՀՇԻԿՅԱՆԸ:
  • ԱԺ ներկայանալու խիստ հրահանգ կա

    ԱԺ ներկայանալու խիստ հրահանգ կա

    Եկող երեքշաբթվանից մեկնարկող ԱԺ-ի արտահերթ նիստը խոստանում է բավականին բուռն լինել: Խորհրդարանը բյուջեն պետք է ընդունի, իսկ ընդդիմադիրների համար սա հերթական լավ առիթն է կառավարությանը ցույց տալ սխալներն ու բացթողումները:
    Հետաքրքիր ռևերանսների պիտի սպասել ԲՀԿ-ից, որը, բնականաբար, պահը բաց չի թողնի հերթական անգամ նշելու, թե այս կառավարությունն անվստահելի է: Իհարկե, առանց կոնկրետացնելու կպահանջի կառավարության հրաժարականը, բայց բոլորին էլ պարզ է, որ թիրախը միմիայն Տիգրան Սարգսյանն է:
  • Վստահության ձևավորում կրթության որակի ապահովման համակարգում

    Վստահության ձևավորում կրթության որակի ապահովման համակարգում

    «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումն ամփոփեց իր աշխատանքները:
    Ֆորումի ընթացքում քննարկվեցին երեք հիմնական ուղղություններ`բուհական և մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ձեռքբերումները, մարտահրավերները, ամփոփվեց փորձնական հավատարմագրման շրջափուլը:
  • Նելսոն Մանդելայի տասը ասույթները

    Նելսոն Մանդելայի տասը ասույթները

    1. Ես չեմ կարող մոռանալ, ես կարող եմ ներել:
    2. Ես պայքարել եմ ինչպես սպիտակների իշխանության դեմ, այնպես էլ՝ սևամորթների:
    3. Վիրավորվելը և զայրանալը հավասարազոր է թույն խմելուն՝ հուսալով, որ դրանով կվնասես թշնամիներիդ:
  • Դատարանի վճռով այրվեց ծխախոտը

    Դատարանի վճռով այրվեց ծխախոտը

    «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը Գեղարքունիքի մարզի 50 դպրոցներում իրականացրեց «Ես ուզում եմ առողջ ապրել» հակածխախոտային ծրագիրը: Նպատակն էր դպրոցահասակների շրջանում բարձրացնել առողջության մասին գիտելիքների մակարդակը՝ ապահովելով առողջ ապրելակերպի մասին ճիշտ պատկերացում ծխախոտի օգտագործման առողջական հետևանքների և դրանցից առաջացած այլ հիվանդությունների զարգացման վերաբերյալ, ինչն իր հերթին կնպաստի ծխախոտի նկատմամբ դեռահասների բացասական վերաբերմունքին:
  • Համլետ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. Քսանհինգ տարում 1988-ի հետևանքները հնարավոր չեղավ վերացնել

    Համլետ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. Քսանհինգ տարում 1988-ի հետևանքները հնարավոր չեղավ վերացնել

    25 տարին դարի մեկ քառորդն է՝ մի ամբողջ կյանք: 25 տարում պետություններ են կայանում ու զարգանում, քաղաքներ եւ գյուղեր են կառուցվում ու ծաղկում: 25 տարում նյութական կորուստներ են վերականգնվում, վերքեր են ամոքվում: 25 տարում կյանքը շարժվում է, հիմնավորապես փոխում իր հունն ու ընթացքը: Անցած 25 տարվա ընթացքում Հայաստանում փոխվեց 5 ղեկավար` Կենտկոմի 2 առաջին քարտուղար ու 3 նախագահ, 14 վարչապետ, եսիմ ինչքան նախարարներ, մարզպետներ, քաղաքապետներ: Իրար ետեւից եկան, գնացին, որոշները մինչ օրս էլ մնում են՝ որպես թանգարանային նմուշ: Իր տեղում մնում է նաեւ աղետի գոտին` այս հասկացության բառացի, նյութական, հոգեբանական ու փոխաբերական իմաստներով:
  • Աղետի գոտին դեռևս աղետի գոտի է

    Աղետի գոտին դեռևս աղետի գոտի է

    1988-ի դեկտեմբերի 7-ին ես Իջևանի մեր շենքի մոտ կագնած էի: Հանկարծ ոտքերիս տակ ասֆալտը ալիքվեց: Կողքի նայեցի`մեր շենքն օրորվում էր: Նման բան չէի տեսել երբևէ: Եղել էին երկրաշարժեր, որոնց ժամանակ մեր շեմնքը թեթև օրորվել էր, բայց սա ուրիշ բան էր: Մինչև կհասկանայի ինչ է կատարվում` մայրս լեղապատառ մոտեցավ. «Ինչ լավ է տանը չես, ուժեղ երկրաշարժ է, ռադիոյով ասել են` Սպիտակը չկա»: