ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Մալթան հրաժարվել է ընդունել Յանուկովիչին

    Մալթան հրաժարվել է ընդունել Յանուկովիչին

    Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախապես ծրագրված պաշտոնական այցով Մալթա չի մեկնի: Յանուկովիչի պաշտոնական կայքը երեկ հայտարարություն է տարածել, թե նա իր այցելությունը հետաձգում է` կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ: Իրականում սակայն, ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների, դեկտեմբերի 5-ին Մալթայի կառավարությունը Ուկրաինային հայտնել է, որ չի կարող Յանուկովիչին ընդունել պատշաճ արարողակարգով, ինչպես Մալթան ընդունում է որևէ երկրի նախագահի կամ բարձր պաշտոնյայի:
  • Կտրուկ ավելացել են «Շտապ օգնության» կանչերը, որը ազգաբնակչության վստահության արդյունք է

    Կտրուկ ավելացել են «Շտապ օգնության» կանչերը, որը ազգաբնակչության վստահության արդյունք է

    Դեռևս մի քանի տարի առաջ շտապ օգնության ծառայությունը զգալիորեն ետ էր մնում բուժօգնության մյուս տեսակներից: Գրեթե բոլոր մեքենաները հին էին, ցածր էին տեխնիկական հագեցվածությունը, անբավարար և ոչ ժամանակակից էին կապի միջոցները, մասնագետների ճնշող մեծամասնությունը կարիք ուներ վերապատրաստման, իսկ հանրապետության մարզերում կանչերը սպասարկվում էին հիմնականում միջին բուժանձնակազմի միջոցով:
  • «Մեր կատակերգասեր ժողովուրդը կորցրել է իր հեղինակին. կինո կա, հեղինակ չկա»

    «Մեր կատակերգասեր ժողովուրդը կորցրել է իր հեղինակին. կինո կա, հեղինակ չկա»

    «Կինոն քանակական առումով գուցե և առաջընթաց է ապրել, բայց որակական առումով երկրում դեգրադացիա է տիրում, ինչի պատճառը դելետանտիզմն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, նշելով, որ Հայաստանում կատարվել է սարսափելի բան. մեր կատակերգասեր ժողովուրդը կորցրել է իր հեղինակին. կինո կա, հեղինակ չկա:
  • Ավարտվել է Հրաչյա Հարությունյանի դեմ քրեական գործի քննությունը

    Ավարտվել է Հրաչյա Հարությունյանի դեմ քրեական գործի քննությունը

    Ռուսաստանի Պոդոլսկի մերձակայքում խոշոր ավտովթարի պատճառ դարձած Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դեմ քրեական գործի քննությունն ավարտվել է: Ռուսաստանի քննչական ծառայությունը, Հրաչյայի փաստաբանի տեղեկացմամբ, դեկտեմբերի 9-ին կսկսի ուսումնասիրել գործի նյութերը:
  • Տարեմուտը Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմավորի հայրենիքում

    Տարեմուտը Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմավորի հայրենիքում

    «Որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը» հարցին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ երկու տարի շարունակ` խորհրդարանական ու նախագահական ընտրությունների բերումով, գիշեր-ցերեկ աշխատանքի մեջ է եղել և մեզնից յուրաքանչյուրի պես հանգստի կարիք ունի, մասնավոր այցով մեկնել է ԱՄՆ` հարազատներին տեսնելու ու հանգստանալու: ԱՄՆ-ում են բնակվում Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, մայրը, եղբայրներն ու քույրը: Տարեմուտին Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի հայրենիքում»:
  • Արմեն Աշոտյանը հանդիպել է Բրատիսլավայի քաղաքապետի հետ

    Արմեն Աշոտյանը հանդիպել է Բրատիսլավայի քաղաքապետի հետ

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հանդիպում է ունեցել քաղաքապետ Միլան Ստաշնիկի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն ընդգծել է, որ տարիներ առաջ ինքը ևս ղեկավարել է Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և քաջ տեղյակ է կրթության ոլորտի խնդիրների բարդությանն ու ու պատասխանատվությանը: Քաղաքապետը ներկայացրել է Բրատիսլավայի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների հետ կապված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկած քայլերը:
  • Մեծ Բրիտանիայում սպառնացող ջրհեղեղի պատճառով 10 հազար մարդ է տարհանվել

    Մեծ Բրիտանիայում սպառնացող ջրհեղեղի պատճառով 10 հազար մարդ է տարհանվել

    Շուրջ 10 հազար մարդ է տարհանվել Մեծ Բրիտանիայում` սպառնացող ջրհեղեղի պատճառով: ,-այս մասին հաղորդել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության աշխատակցուհի Մառլետ Էլվորտը` նշելով, որ նման մակընթացություններ վերջին 60 տարում տեղի չեն ունեցել: Մարդկանց տարհանման աշխատանքները սկսվել են երեկ գիշերվանից և մինչև առավոտ նրանց թիվը կազմել է 10 հազար: Էլվորտի փոխանցմամբ, շուրջ 2 հազար տուն ներկայումս գտնվում է հեղեղման գոտում, տասնյակ հազարավոր մարդիկ էլ մնացել են առանց էլեկտրականության:
  • Չի բացառվում Ահմեդ Դավուդօղլի-Էդուարդ Նալբանդյան առանձնազրույցը

    Չի բացառվում Ահմեդ Դավուդօղլի-Էդուարդ Նալբանդյան առանձնազրույցը

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին դեկտեմբերին Երևան այցելելու վերաբերյալ վերջնական որոշում կայացրել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և բանակցությունների դրական ընթացքից հետո` տեղեկացնում է թուրքական Zaman թերթը։
  • Գործընթացը շատ է ձգձգվել

    Գործընթացը շատ է ձգձգվել

    ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների Կիևյան հանդիպման ավարտին Մինսկի խմբի երեք համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ- ի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը և Ֆրանսիայի եվրոպական հարցերի նախարար Տյերի Ռեպենտինը, հաղորդել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2014 թվականի սկզբին:
  • Սոս Գիմիշյանը հիասթափված է Եվրոպայից

    Սոս Գիմիշյանը հիասթափված է Եվրոպայից

    «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս ԳԻՄԻՇՅԱՆԸ հիասթափված է Եվրոպայից և կարծում է, որ ՀՀ իշխանությունների՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը չարիքի փոքրագույնն էր: