-
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ այսօր Երևանում տեղի ունեցավ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ խաչ» հուշարձանի բացման արարողությանը: Արձանը բացեցին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
-
Առավոտից մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանության Երևանի տարբեր բաժիններ:
-
Սպիտակ տան կայքէջում հրապարակվել են ութ ուղերձներ, որոնցով ԱՄՆ-ին խնդրում են օգնել ՈՒկրաինային, «պատժամիջոցներ սահմանել ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նախարարների կաբինետի անդամների դեմ»:
-
Արդեն 25 տարի դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: 2013 թ. նոյեմբերի 29-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը մեր երկրում կազմում է 3500:
-
Այս տարվա վերջին ԱԺ քառօրյան սկսվեց ՌԴ նախագահի այցի «հետևանքների» քննարկմամբ: Ընդդիմության ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանից պահանջում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին հաջորդած ակտիվիստների ձերբակալության հարցին անդրադառնալ:
-
Քիչ թե շատ կայուն երկրներ են համարվում նրանք, որտեղ բնակչության մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտը հասնում է 35.5 հազար դոլարի: Այսպիսի եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գիտնականները: Ըստ նրանց հետազոտության, ժամանակակից աշխարհում մարդն իրեն երջանիկ է սկսում զգալ, եթե նրա տարեկան եկամուտը հասնում է 35.5 հազար դոլարի:
-
ՈՒսումնասիրող ապարատը ճանապարհ է ընկել երեկ: Այն Կարմիր մոլորակ կհասնի հաջորդ տարվա սեպտեմբերին:
Տիեզերական ապարատը հաջողությամբ դուրս է եկել Երկրի ուղեծիր ժամը 0:49-ին: Ինչպես որ ակնկալվում է հետաքննող սարքը Կարմիր մոլորակ կհասնի հաջորդ տարվա սեպտեմբերին: Մարսի մթնոլորտի և մակերևույթի ուսումնասիրության համար կպահանջվի վեց ամիս:
Տիեզերական տարածքն ուսումնասիրող սարքն առաջինն է Հնդկաստանի պատմության մեջ: Նրա բաց թողման համար կիրառվել է PSLV հրթիռը: Գործարկվել է նոյեմբերի 5-ին, մշակվել է Հնդկաստանի տիեզերական գործակալությունում:
-
-
Վաղ առավոտից քաղաքացիական ակտիվիստների մի իսկական որս է սկսվել Երևանում: Բերման են ենթարկվել Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը, Արթուր Պետրոսյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նրանք ոստիկանություն են տարվել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրենց խոսքի ազատության իրավունքը իրացնելու` «Ոչ Մաքսային գաղութացմանը» գրությամբ պաստառներ փակցնելու համար:
-