ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Որտեղ է  եղել դրախտը

    Որտեղ է եղել դրախտը

    Հայերս կասենք՝ իհարկե Հայաստանում, քանի որ մեր մեծերն ասել են. «Հայաստան, երկիր դրախտավայր»: Բայց աշխարհում զանազան կարծիքներ կան այս մասին, այդ պատճառով փորձենք վեր հանել պատմական ճշմարտությունը:
  • Պետք չէ ապավինել հարստությանը

    Պետք չէ ապավինել հարստությանը

    Հարություն Պողոսի ՊԵԶՃՅԱՆԸ (1771, Կ. Պոլիս-1834, Կ.Պոլիս) մեր ժողովրդի ամենաերջանկահիշատակ զավակներից է: Կարինցի աղքատ ծնողների որդին բնաձիր հատկությունների` վաճառականական տաղանդի, ձեռներեցության, շրջահայացության շնորհիվ կարողացավ Պոլսո սովորական մետաքսավաճառից դառնալ Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ մարդկանցից մեկը` դրամահատարանի տնօրենը (1825-1834 թթ.):
  • «Հայաստանն ինքը կորոշի  իր մաքսային սահմանները»

    «Հայաստանն ինքը կորոշի իր մաքսային սահմանները»

    ԱՊՀ-ի Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցության և ոչ թե Եվրամիության (ԵՄ) հետ ասոցացման դեպքում Հայաստանին սպառնացող «աղետի» մասին հիմնական «ողբերգական վայնասունը» հետևում է մնացել արդեն։ Հիմա սաստկանում է այն հարցի քննարկումը, թե ինչ կարող է սպառնալ կամ չսպառնալ մեր երկրորդ հանրապետությանը` Արցախին։
  • Նա, որին ճանաչում էին ծովերից անդին,  կորցնում էր ժառանգներին

    Նա, որին ճանաչում էին ծովերից անդին, կորցնում էր ժառանգներին

    Էդուարդ Ղարամյանի սիրտը զայրույթից պայթում էր:
    Նա զզվել էր ամենքից և ամեն ինչից: Անգլիական «Արևելահնդկական ընկերության» «Նորդ» կոչեցյալ այս առագաստանավից, որով ճամփորդում էր արդեն երկու ամիս, նավի անձնակազմից` ամբարտավան ու գոռոզամիտ անգլիացիներից, որոնց համար իրենցից զատ աշխարհում այլ բան գոյություն չուներ, ուղևորներից` թեթևամիտ ու շահասեր ֆրանսիացիներից, կնկա վանդակավոր շրջազգեստ հագած կաս-կարմիր, հարբեցող շոտլանդացիներից, ծույլ ու փնթի հնդիկներից, որոնց եթե չքշեին, տախտակամածի վրա կքնեին: Ձանձրացել էր միօրինակ և անհամ կերակուրներից, նավի անվերջանալի ճոճքից, քամիներից, փոթորիկներից, ծովի ալեկոծությունից:
  • Ծուղրուղուն կոյուղուց (սփյուռքահայոց ներդրումը «Ապահով Հայաստանին»)

    Ծուղրուղուն կոյուղուց (սփյուռքահայոց ներդրումը «Ապահով Հայաստանին»)

    Մեր բակում մի ժամանակավրեպ աքլոր է բնակվում։ Որտեղից է հայտնվել, ոչ ոք չգիտի։ Կասկածներ կան, որ նա ընտրակաշառք է, իսկ տերը, չդիմանալով ՀՀ տնտեսական քառանիշ աճին, ճողոպրեց Կերգելեն կղզի և, ըստ լուրերի, կղզում հեղաշրջում է նախապատրաստում։ Աքլորի մականունը Լեսբուհի է, բուն անունը` Նենսի։ Եվ, խնդրեմ, Նենսի Լեսբուհին ծուղրուղում է որոշակի ժամանակացույցով։ Զորօրինակ, երբ լուսաբացին հոգնատանջ, բայց վարդագունած տուն է վերադառնում Գեյ-Գրիշիկը։ Կամ երբ վաստակաշատ եհովական Հուրիի չիրացված թռուցիկները խցանում են բակի բազմահարկերի աղբատար խողովակները։
  • Ոչ արևմտյան, ոչ արևելյան կողմից նվերներ չեն լինելու

    Ոչ արևմտյան, ոչ արևելյան կողմից նվերներ չեն լինելու

    Փաստորեն ՈՒկրաինայի համար էլ եկավ սեպտեմբերի 3-ը: Բայց` նոյեմբերին: Եվ` ոչ այնքան եկավ, ոչ այնքան անցավ: Պատմությունը մի քիչ նման է դետեկտիվի` Ա կետից դուրս գալով` ուղևորը Բ կետում չի արձանագրվել, իսկ երբ վերադարձել է Ա կետ, Բ կետում հաստատել են նրա ներկայության փաստը: Ամեն ինչ ոչինչ` կյանք է, ինչ ասես պատահում է, բայց տարօրինակ է, չէ՞, որ անհետանում է նախագահը: ՈՒկրաինայի նախագահը:
  • Որո՞նք են պլան «ա»-ն, «բ»-ն, «գ»-ն

    Որո՞նք են պլան «ա»-ն, «բ»-ն, «գ»-ն

    Տարածաշրջանը շատ հաճախ է վերածվել մաքոքի, սակայն այնպիսի մաքոք, ինչպիսին այս օրերին է շարժման մեջ դրվում, երևի թե չի եղել երբեք: Համաժամանակյա ոտքի վրա են Իրանն ու ԱՄՆ-ը միմյանց հետ առաջ-հետ գործընթացներով, կարելի է ասել` ընդդեմ Թուրքիայի, ընդդեմ Ռուսաստանի:
  • «Երկրի նախագահից ավելի մեծ մարդ էլ ո՞վ պիտի միջնորդի, հը՞»

    «Երկրի նախագահից ավելի մեծ մարդ էլ ո՞վ պիտի միջնորդի, հը՞»

    Մինչ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարում է, թե Վարդան Պետրոսյանի առնչությամբ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունը հասարակությունը սխալ է հասկացել, պարզվում է, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ է «թյուրիմացության» մեջ:
  • Գազի գինը չի բարձրանա

    Գազի գինը չի բարձրանա

    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատեց, այսինքն՝ հետ չկանգնեց մի քանի շաբաթ առաջ գազի գնի վերաբերյալ արած իր հայտարարությունից...
  • Գրիգորիչը կարմիր գրիչով չի ստուգում

    Գրիգորիչը կարմիր գրիչով չի ստուգում

    ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ոչ միայն հաջողվում է կոճակ սեղմելու համար շատ արագ խորհրդարան «բերման ենթարկել» հանրապետականներին, այլև լուծել «բովանդակային» հարցեր: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորիչի «թրի» ու գրչի տակով են անցնում ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամների հնչեցրած հայտարարությունների տեքստերը, ու նա է որոշում՝ ո՛ր տողը, ո՛ր պարբերությունը խմբագրի-սրբագրի ու ամբիոն «թողնի»: