-
Դեկտեմբերի 4-ին և 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան, որը նվիրվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին: Մյուզիքլում միախառնված են խոսքը, երաժշտությունը, երգը, պարը: Բեմադրող ռեժիսոր Վահան Բադալյանը նշել է, որ նման ծավալի բեմադրություն Հայաստանում դեռ չի եղել: Պարուսույցները հրավիրվել են դրսից:
-
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14–16-ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33-րդ գլխավոր համաժողովին:
-
«Իրատես de facto»-ի մամուլի ակումբում հյուրընկալված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ գալիք տարվա բյուջեն որոշ հաշվարկների դեպքում իրատեսական է:
-
ԱՄՆ-ը ցանկանում է հավատալ Իրանի` Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու հավաստիացումներին: Այդ է վկայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի վերջին հայտարարությունը, թե Իրանի նկատմամբ նոր սանկցիաների կիրառումը կարող է վնասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
-
Երեկ ՈՒկրաինայի Գերագույն ռադայի աշխատանքները ձախողվել են օրակարգում դրված երեք օրինագծերի, այդ թվում և դատապարտյալների` արտասահմանում բուժվելու իրավունքը սահմանող օրենքի, պատրաստ չլինելու պատճառով: Եվրոխորհուրդը իր հերթին երկարացրել է ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հարցով զբաղվող Քոքս-Կվասնևսկու առաքելության աշխատանքները ՈՒկրաինայում:
-
-
Այն վարորդները, ովքեր ունեն հարցեր տաքսոմոտորային փոխադրումների բնագավառում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ, հրավիրվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:
-
Ֆիլիպինների Լեյտե նահանգում, որտեղ գրանցվել է թայֆունից տուժածների և զոհերի ամենամեծ թիվը, երեկ մեծ անկարգություններ են տեղի ունեցել դիակապտությամբ զբաղվող տեղի ավազակային խմբերի կողմից: Վերջիններս թալանել և կողոպտել են աղետի գոտում ավերված տները, մթերային խանութները, պահեստները` փնտրելով սննդամթերք և դեղորայք: Այդ գործողությունների պատճառով դադարեցվել է բազմաթիվ զոհերի թաղման գործընթացը: Տեղի իշխանությունները ստիպված են եղել դիմակայել ավազակային խմբավորումներին` անցնելով հարձակման:
-
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջան քաղաքում առաջին անգամ անցկացվելու է «Բիզնես ինովացիոն ֆորում» (BIF) միջոցառումը, որը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
-
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հոկտեմբերի 29-ին կատարված ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է: Ոստիկանության ՔՀԳ և Երևան քաղաքի վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1998 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ին, 1997 թ. ծնված Հակոբ Ա.-ին և 1996 թ. ծնված Ռուբեն Մ.-ին: